14.12.2020 19:30
Բանակում՝ մի հայտնի արտահայտության ակամա վերհիշում -համեմատումն է վերնագրումն այս, որը մեկին մեկ համապատասխանում ‹‹Նարիրի›› կինոթատրոնում Սուրեն Սաֆարյանաի հեղինակած-բեմադրած-խաղացած ‹‹Սեր›› ներկայացումը: Զինվորական կյանքում վերակարգի ընթացքում երբեմն պատահում էր, որ հրամակազմը օրապահին հատուկ հանձնարարությամբ մի քանի րոպեով տեղ էր ուղարկում, և այդ կարճ ժամանկահատվածում հերթապահը միաժամանակ նաև օրապահի պարտականություններն էր իրականացնում: Սակայն ինչպես տեսնում ենք՝ այս պարագայում Սուրեն Սաֆարյանն առնվազն նաև ստորաբաժանման հրամանատարի գործառույթն էր ստանձնել: Բնականաբար, արդյունքը մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող գոհացնող լինել, քանի որ երեք քիչ թե շատ տարբեր մասնագիտությունները ոչ այնքան բարեհաջող համատեղելու համար՝ նվազագույնը թատերական բնագավառի իրապես փայլող աստղերից մեկը պետք է լինես: Իսկ ստեղծագործական ի՞նչ կարողությունների տեր է հիշյալ թատերական գործիչը…
Նա, ինչ խոսք, Վ. Շեքսպիրի ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› ողբերգության հիման վրա իր բեմադրած հեղինակային մենաներկայացմամբ կարողացել է ապացուցել, որ որպես ռեժիսոր օժտված է բավական հետաքրքիր մտածողությամբ և զուրկ չէ ճաշակից: Բեմադրական վարպետության՝ դերասանի հետ աշխատանքի առումով, ամեն ինչ այդքան էլ հարթ չէր, ինչը զգացվեց նաև այս ներկայացման ընթացքում: Բայց դա, խստիվ ասած՝ չարիաց փոքրագույնն է. երկու ոլորտների այնպիսի բացեր կան, որոնք ոչնչով չեն փոխհատուցվի: Առաջնայինը ներկայացման նախասկիզբը համարվող գրական հենքն է՝ թատերագրական բազիսը: Դրաման գրական ամենաբարդ սեռն է: Ամեն մեկի՝ նույնիսկ թատերագրական խմբագիրների խելքի բանը չէ,՛ և դրամատուրգիական ձևի բերված երկխոսությունները դեռևս բեմական լինելու երաշխիք չե՛ն: Ահավասիկ, տեսարանային անհարկի ձգձգվածություններն ու դրանցում «ԲԱՅՑ» կաղապարաբառի հարակրնողական դեգերումները փաստում են ձեռքը թատերաց գրիչ վերցնողի մտանցումային ճկունության բացակայությունը: Տարբեր կերպարների մի մտքից մյուսին անցնելու համար ճարահատյալ վերջիններիս խոսքը բայցահարելը ոճական հակարվեստային աղքատիկության հավաստիքն է: Ավելին, խորհուրդ չէինք տա դա կերպարային լեզվամտածողության տիպականցմամբ իբրև թե արդարացնել, որովհետև նշյալ մտակառուցողական ճկունակությունն էր, որ պետք է ապահովեր դրությունների կապակցման կոկիկությունը:
Իհարկե հասկանալի է, որ տարիների ընթացքում ամբարված կուտակումները ստեղծագործաբար դուրս մղելու, գուցե թե թղթին հանձնելու անդիմադրելի խնդիր կա, բայց այդ գործընթացի համար լավագույն ձևաչափը վստահաբար թատերագրությունը չէ: Հատակապես, որ ինչպես երևում է ներակայացման խոսքային դրսևորումներից, գրեթե չես տիրապետում դրամատուրգիական տեխնիկային: Հետևաբար՝ բնատուր թատերագրական ջիղի մասին խոսելը մի տեսակ ավելորդ է թվում: Պարզապես փոքրիշատե անորոշ է մնում, թե այդ ի՞նչն է նման ինքնավստահություն ներշնչել թատերական դաշտում համեստությամբ և պարկեշտությամբ աչքի ընկնող Սուրեն Սաֆարյանին, որ նա չի երկնչել մասնագիտական բարեխղճության այդպիսի կոպիտ խախտման գնալ: Հավանաբար բեմից նրա ներկայացրած պատմության խիստ անձնական լինելը, որ որևէ դրամատուրգի ստեղծագործական ներուժին չի վստահել:* Համոզված է եղել, որ իրենից բացի որևէ մեկն ունակ չէ իր(կամ խաղընկերոջ) զգացածը համալիր կերպով գրական վերարտադրության ենթարկել:
* Գումարի սղության պատճառն այնքան էլ արժանահավատ չէ, քանզի խնդիրն այստեղ մեծավ մասամբ ստեղծագործական հավատի մեջ է:
Ինչո՞ւ ենք այս ենթադրությունն առաջադրում, որովհետև նույն խնդիրը նմանողությամբ կրկնվում է նաև ներկայացման դերասանական մասում: Չի վստահել Արամի կերպարը որևէ դերասանի, այնինչ իր իսկ գործընկերական շրջապատում համապատսխան թեկնածուների թվաքանակը կես տասնյակի կհասներ: Յուր ասելիքի ծայրահեղ ներանձնականությունից կոլեգիալ հավատը կորցրել է, իր գործն է, բայց ինչու է ինքն իրեն համոզել և բեմից էլ փորձում է մեզ համոզել, թե ինքը պակաս դերասանցու չէ: Այն պատճառով, որ բարակ ձայնով էմոցիոնալ անհասցե արտամղումնե՞ր էր կատարում: Որ առաջին մուտքից իսկ չուներ պլաստիկական վճիռ և տեսանելի չէր կերպարային բնութագծերը պայմանավորող առաջադրվող հանգմանքների նշաննե՞րը: Թե՞ այնու, որ չորրորդ պատի կոտրմամբ պայմանականացված տարածաժամանակային մոդելի հանդեպ հավատի և այդ մոդելում հավաստի գործունեության հե՞տքն անգամ չկար: Չէ, որ նշվածները ընդամենը պատճառ դարձան, որ տեսարաններում պայամանական գործողությունները ուսանողական կուրսային աշխատանքին վերապահությամբ ներվող պարզունակություն ունեցան: Չկար որևիցե ակնհայտ նշանային գործողություն (կլիներ դա սահնակով հանդիսասրահով քայլելը, թե՝ սեղանով պտույտներ գործելը), որը գաղափարադրույթային մտահանգում կթելադրեր:
Գումարած եղածին տեքստի մտանցումային թերացումներից ծագած տեսարանային իրարահաջորդության կարկատվածությունը: Տպավորությունն այնպիսին էր՝ կարծես բեմադրության փորձին ես ներկա, այլ ոչ թե ներկայացման: Այս ամենը չէր կարող չազդել նաև դերասանի հետ աշխատանքի վրա: Հիրավի Սուրեն Սաֆարյանի խաղընկեր Ռոզի Ավետիսովայի դերկատարումը՝ Աննային կերպարավորելիս: Արտաքնապես այս դերասանուհին հատկապես լուսանկարչական և կինեմատոգրաֆիկ տիրույթներում բավական շահեկան դիրքերում է: Հմուտ ռեժիսորն ի զորու է նրա ներկայության խաղարկմամբ ազդեցիկ լուռ տեսարաններ ստանալ: Ասենք ավելին, դիմագծերը եվրոպացի միջին վիճակագրական բարետես կնոջից մինչև բարձրաշխարհիկության նախամատույցները հասնող կերպարների դերակատարաումներին արտաքին համոզչականություն կհաղորդեին: Սա խոստումնալից փաստ է, բայց ոչ հաստատուն հեռանկարային երաշխիք, քանի որ խաղային ամբողջականությունը արտահայտչամիջոցային այլ գործոններ էլ ունի: Խոսքի հնչեցման և կերպարի շարժաձևային կուլտուրան, որոնք մեր դիտակետում հայտնված դերասանուհու դեպքում ցավոք տրամագծորեն հակառակ որակներով հրամցվեցին: Ձեռքերի իներցիոն շարժումներով կերպարային վարքագծի իմիտացիան, կամ էլ այնպիսի սենտիմենտալ պաթոսի տոնայնությամբ ‹‹Աստված իմ›› ասելը, որի վրա դերասանուհի Ռոզի Ավետիսովայի(այ ոչ թե Աննայի կերպարի) ծիծաղն էլ կգար: Կարելի է ասել, որ գրեթե համոզված ենք՝ այդպես չէր լինի, եթե չլիներ բեմադրիչ-ռեժիսոր Սուրեն Սաֆարյանը գերծանրաբեռնվածությունը՝ հարակից անհարկի պարտավորություններով:
Եվ թվում է թե նման տոնայնության թատերախոսականի եզրափակամանը Սուրեն Սաֆարյանին հարմար եկող մասնագիտական մեղսախաչն է պակասում, այնինչ միայն ու միայն ափսոսանքի զգացում ես ապրում՝ տվյալ ներկայացման բերումով մասնագիտական դիտարկումներդ իմի բերելիս: Մանավանդ՝ մենաներակայացմամբ ստեղծագործական դաշտում արհեստավարժության պատշաճ հայտ ներկայացրած ռեժիսորից ակնկալիքները շատ ավելին են, քան ‹‹էրեխեքով հավաքվենք մի բան անենք կիսասիրողական թատերական ժամանցը››: