Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - թատերական քննադատ, հրապարակախոս, ՀԹԳՄ անդամ: 2007թ ավարտել է ԵԹԿՊԻ թատերագիտական բաժինը: Ետբուհական կրթությունը ստացել է` 2010թ-ից ցայսօր մասնակցելով քսանից ավել մշակութային տարաբնույթ վարպետության դասերի: Եղել է հանրապետական, միջազգային թատերական փառատոների և կինոփառատոների ժուրիի կազմում, կամ փորձագիտական հանձնախմբի անդամ: 2016թ. Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնում համակարգել և վարել է «Պլաստիկ արվեստների զարգացման միտումները, պատճառներն ու հետևանքները» խորագրով միջազգային կոնֆերանսը: 2008-2010թ.թ. աշխատել է «Ավանգարդ» շաբաթաթերթում իբրև լրագրող: 2009թ. «Երևան» հեռուստաընկերության լրատվական բաժնի հեռուստալրագրող: 2012թ. «Երևան» ամսագրի թատերական թղթակից: 2013-2014թ.թ. «ImYerevan.com» կայքի թատերական մեկնաբան: 2016-2020թ.թ. «ԱԶԳ» շաբաթաթերթի թատերական թղթակից: 2017-2020թ.թ. «Tatron-Drama.am» կայքի թատերական մեկնաբան: 2017-2018թթ. Մշակույթի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ: 2019-2021թ.թ. Մհեր Մկրտչյան Արտիստական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ: Հեղինակ է հարյուրից ավել թատերագիտական (պատմատեսական), մշակութաբանական, թատերախոսական, հրապարակախոսական հոդվածների ու գրական վեճի: Ինչպես նաև հասարակական և մասնագիտական հարցազրույցային խորագրերի: 2021, 2022, 2023թ.թ. միջազգային ցուցահանդեսներում հեղինակել է «Ձևի ճգնաժամ», «Քաոտիկ աշխարհի անժամանակ դրոշը» և «Քս-Քս» ինստալյացիաները: Նեղ մասնագիտական հետաքրքրություններն են արվեստի ընկալման և ստեղծագործական հոգեբանություններն ու մնջախաղը: 2020, 2021, 2022, 2023 թ.թ. համակարգել է ՀՀ ԿԳՄՍ-ի և ՀԹԳՄ-ի կողմից իրականացվող ««Թատերակետեր» թատերագիտական կայք»» դրամաշնորհային նախագիծը: Նույն թվականից ցայսօր աշխատում է որպես «Թատերակետեր» թատերագիտական կայքի համակարգող-խմբագիր: 2021թ-ից Երևանի Մնջախաղի Պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի խորհրդական:
1285 հոգի