Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՏՈՏԱԼ ԹԱՏՐՈՆ

Է. Պիսկատորի և Ու.Գրոպիուսի կողմից կյանքի կոչված (ամբողջականության թատրոնի) գեղագիտական մոտեցում, որը սինթեզում էր գեղարվեստաարտահայտչական բոլոր ձևերը: Մեծ ուշադրություն էր դարձվում թատերական տարածության կազմակերպման խնդրին և այդտեղ լույսի, երաժշտության, ձայնի ներդաշնակ կիրառման առանձնահատկություններին, որպեսզի հանդիսատեսին ներգրավի խաղի մեջ: Կիրառում էին բարդ մեխանիզմներ ու տարածական-կոնստրուկտորական գրեթե անիրագործելի լուծումներ: Տես՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

 

29.11.2022

266 հոգի