Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Քանի որ ոնց նայում եմ էս ինստալացիան ահագին քննարկումներ է առաջացրել, ինչը ժամանակակից արվեստի պարագայում միմիայն հավելյալ լիցք է հաղորդում ստեղծագործությանը, բայց մեր պարագայում դա ոչ այնքան արվեստային ռեզոնանս է ստանում, որքան առաջ է բերում քննադատության մի պարզունակ շերտ, որը հակասում է ժամանակակից արվեստի էլեմենտար տրամաբանությանը: Կարճ՝ ինչ Է եղել:

Արվեստագետ Սահակ Պողոսյանը «արվեստի թաղման ծես» է իրականացրել «Շիրիմը» ինստալացիայի միջոցով: Կարճ՝ ինչ են խոսում կատեգորիկ չհավանողները - ինստալացիայի կոնցեպտը պրիմիտիվ է, եթե ոչ՝ էթիկապես անընդունելի, քանզի այն իրականացվել է Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում, որտեղ արվեստագետը թաղելով արվեստը հողի տակ է թողնում նաև մատղաշ սերնդի սերը արվեստի նկատմամաբ և վստահությունը արվեստի վաղվա օրվա հանդեպ:

Կարծում եմ՝ կա առնվազն երկու կոնցեպտուալ հանգամանք, որոնք նման կարծիք ձևավորելիս հաշվի չեն առնվում՝ 1. անհեթեթ է խոսել հեղինակի արվեստամերժողականության մասին, երբ արվեստի թաղումը ինքնին ներկայացվում  է որպես արվեստի գործ: 2. պրովոկացիան նրանում է դա իրականացվել է ոչ թե պատահական ցուցասրահում, այլ Գեղարվեստի ակադեմիայի ներսում ու իրականացնողն էլ ՝ Գեղարվեստի ակադեմիայի դասախոս է:

Էս երկուսից հետևություն, որ Սահակ Պողոսյանը մատղաշ սերնդին «վրձնի» ու «սրբացման» կանոնիկ ու «ակադեմիական» գործիքակազմի փոխարեն տալիս է «ակտի» ու «խնդրականացման» կոնցեպտուալ առաջնազենքերը ու մշտապացույց «արվեստը ծնվում է արվեստը թաղելով» ռադիկալ-կառուցողական պատգամը, իսկ փոխարենը տարբեր արվեստագետներից րոպե առաջ հնչում են այնպիսի քննադատություններ, որոնք դար առաջ արդեն կենսունակ չէին:

13.10.2022

ԿԱՐԵՆ Ավետիսյան

626 հոգի