Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Չնայած օվացիաներին, հանդիպեցի ահագին մարդ, ով կամ չէր կիսում կամ վերապահումներով էր կիսում հիացմունքը Էյֆմանի «Ռոդենի» նկատմամբ։

Բալետից ամենահեռու մարդուն՝ ինձ թվաց նուրբ ու նյարդային դրամատուրգիա, եռաչափ սինթետիկ զգայական դաշտ, արվեստի «ագրեգատային» վիճակաբանություն՝ կրկնակի իմպրեսիոնիզմի (Ռոդեն/Ռավել,Մասնե, Սատի, Դըբյուսի):

 Եվ կրկնակի բալետային ավանդույթի ֆրանկո-ռուսական բոցաշունչ երկխոսություն վառ ողբերգակաան փսիխոդրամայում, որտեղ Ռոդենի ձեռքերը Աստծո երկու աջ են ու միաժամանակ՝ Սատանայի երկու ձախ, որտեղ արվեստը կերտում է ճակատագիր, իսկ ճակատագիրն՝ արվեստ ձեռակերտ կատարելության ու անձեռակերտ դժբախտության մասին։

09.10.2022

ԿԱՐԵՆ Ավետիսյան

959 հոգի