Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Արվեստագիտության թեկնածու, բանաստեղծ: Ծնվ. 22.08.1927թ. Լենինականում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ 1951 թվականից աշխատել է Լենինականի քաղաքային «Բանվոր» թերթում։ 1960-1962 թթ. ուսանել է Մոսկվայի Ա. Վ. Լունաչարսկու անվան Թատերարվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1960-ական թվականներին աշխատել է Լենինականի Քաղաքային կոմիտեում որպես վերահսկողության բաժնի վարիչ։ Աշխատել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ապա նշանակվել ՀՀ Կինեմատոգրաֆիայի նախարարի առաջին տեղակալ, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն։ 1984-1994 թթ. եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ամբիոնի վարիչ։ 1963 թվականին պաշտպանել է գիտական թեզ ՝ «Լենինականի թատրոնի 100-ամյա ուղին» թեմայով։ Հեղինակ է շուրջ 15 գրքերի («Թատրոնի ուղին», «Տարիներ և ֆիլմ», «Բեմն իմ խաչն է», «ԽՍՀՄ ժողովուրդների պատմություն», «Նռան գույնը և Փարաջանովի լեգենդը», «Արծրունի Հարությունյան», «Թատրոնը բացում է դռները», «Ժամանակը ժապավենի վրա», «Կումայրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոն», «Ներկայացումներ և կերպարներ»):
462 հոգի