Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Ծնվել է Գանձակ քաղաքում (այժմ՝ Ադրբեջանում): Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Լրագրական գործունեությունն սկսել է 1921թ., Թիֆլիսում: Հետո փոխադրվել է Երևան, երկու տարի աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդում` որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ 1923-25թթ` «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում` բաժնի վարիչ: 1925-30թթ եղել է գեղաշխի արհեստակցական միության նախագահը, 1930-35թթ` «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչը, ապա` նախագահի տեղակալը: Հետագայում աշխատել է որպես խաղացանկային կոմիտեի նախագահ, արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, 1935-49թթ` Հայաստանի թատերական թանգարանի տնօրեն, միաժամանակ` 1935-37թթ Երևանի թատերական տեխնիկումի տնօրեն, 1938-42թթ` արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր կոնսուլտանտ: 1944-47թթ եղել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի դեկանը, 1947-49թթ` ամբիոնի վարիչը: 1950-54թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի բաժնում` որպես ավագ գիտաշխատող: 1954-63թթ եղել է գրականության և արվեստի թանգարանի արվեստի բաժնի վարիչն ու գիտնական քարտուղարը, 1963-80թթ` Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը: 1954թ. «Հովհաննես Աբելյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1971թ. «Սովետական թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան: Հրատարակվել են նրա «Քիթ Մաթոն» (1925թ.), «Երևանի պետական թատրոն» (1933թ.), «Անաթեմայից մինչև աշխատանքի շքանշանտ» (1934թ.), «Թատերական ակնարկներ» (1946թ.), «Գևորգ Չմշկյան» (1953թ.), «Հովհաննես Աբելյան» (1954թ.), «Ուրվագծեր սովետահայ թատրոնի պատմության» (1960թ.), «Մտերմական Շիրվանզադեն» (1964թ.), «Մեծ արվեստի ուժը» (1968թ.), «Կյանք և բեմ» (1970թ.), «Շեքսպիրը և մերոնք» (1974թ.) գրքերը: Ռուսերեն լույս է տեսել նրա «Մեր թատրոնի ուղին» (1940թ.) գիրքը: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:
401 հոգի