Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

17.07.2022   3:21

Փետրվարի 20-ին և 27-ին Չմշկեանի և Ամերիկեանի, ընկերութիւնը երկու Հայոց ներկայացում տուեց երաժշտական ընկերութեան դահլիճում (հին Հայոց ուսումնարանի շինութիւն)։ Առաջին անգամ խաղացին «Պէպօ» Գ. Սունդուկեանցի հեղինակութիւն, երկրորդ անդամ դարձեալ «Պէպօ» և մի վօղէվիլ հանգ. տէր Գրիգորեանցի «Էս էլ քի մօցիքլութին» անունով երկրորդ ներկայացումն տուած էր յօգուտ Շամախու վնասվածների։ Հարկաւոր ենք համարում յիշել, որ երժշտական ընկերութիւնը տուեց դահլիճը 25 ռուբլիով միայն, աչքի առաջ ունելով խաղի բարի նպատակը։

Այս անգամ պ. Սունդուըեանցի պիէսան կարծես թէ նոր ոյժ ստացաւ։ Ափսոս որ տիկին Սաթինիկը ստիպվեցաւ երկու ծայրայեղ ուղղութեան դերերը խաղալու. Պէպօի քրօջ առաջին և երրորդ գործողութեան մէջ և Արութիւնի կնոջ դերը երկրորդ գործողութեան մէջ... այդ վերջին դերը տ. Սաթինիկը աննման կատարեց, հարուստ և ծեր Արութիւնի երիտասարդ կինը, որը հարստութեան մէջ ընթելացել է արիստօկրատական զանազան սովորութիւնների...

Տ. Արամեանցր, պ.պ. Ամերիկեանցը և Միրաղեանցը ցոյց տալով մեզ մեր հին սերունդի զանազան դասերի ներկայացուցիչներին, այնքան ճշդութեամբ են խաղում, որ նոցա խաղր կարծես խաղ չէ, այլ բնական կենդանի յարաբերութիւններ են։

Պ. Մէլիք-Ադամեանը դարս գալուն պէս ծափահարութիւնների արժանացաւ։ Նա շատ ծիծաղեցնում էր հասարակութիւնը իր դերի սրամատութիւններով։ Նորա խաղի մի քանի տեղերը (դերը կարծեմ դժուար է) փոքր ինչ դեռ ևս անհարթ են։

Պ. Չմշկեանի խաղի մասին կարծիքները բաժանվեցան, մի քանիսները մեղադրում էին նորան, թէ նորա շարժմունքները, ձայնը, երեսի զգացմունքը արվեստական է, - միւսները հեղինակին մեղադրում են, որ նա անբնական տիպ ներկայացրեց։

Վերջիններից ես կը հարցնեմ, մի՞թէ մենք մեր ստորին արվեստաւորների դասը պիտի անպատճառ զրկենք ազնիւ և անձնասէր լինելու իրաւունքից, մի՞թէ մենք անպատճառ պիտի պահանջենք, որ Պէպօն ընդունի փողը աղա Արութիւնից, ծախի Արութիւնին հասարակութեան առաջ իր կորած պատիւը...

Առաջիններին ես կը պատասխանմե. հաւանական է որ Պէպօն այն արտաքին ձևեր, այն մի քանի ողբերգական շարժմունքները ունենայ... այն զգացմունքը, խառն քանի սի կոպիտ արտայայտութիւնների հետ, որովհետև Պէպօն մեր ստորին, արվեստաւոր դասի մէջ ներկայացուցիչ է աստուածապաշտ, հաւատով լի, քրիստոնէական տարրի... Եթե պ. Չմշկեանը բնական չէ խաղում անգամ,– նա իմ կարծիքով այնպէս է խաղում Պէպօի դերը, ինշպէս հարկաւոր է, որ նա խաղացվի... որ այդ հասարակական անձնաւորութիւնը իրան շրջապատող շրջանից փոքր ինչ բարձր լինէր:

Մենք չենք կարող մեր խորին շնորհակալութիւնր չյայտնել մի օտարազգի տիկնոջ, Լիդիա Գրէնհօլմին (Ֆագէ) որը չը բաւականալով Շամախեցիների յօգուտը նիւթական նուէրով, համաձայնեց անտրակտներում «Ծիծեռնակ» հայերէն երգելու։ Տիկինը որ այնպէս ճիշդ և գեղեցիկ արտասանում է հայերէն, երևի այնքան ճանաչում է Հայերին, որ ներողամիտ կը լինի դէպի հում ու անտաշ հասարակութիւնը, որը շատ անգամ բաւական չէ գնահատում այն, ինչ որ հարկաւոր է գնահատել, իսկ շատ անգամ անում է հակառակը։

Վօդէվիլը յայտնի է։ Նորա մէջ գլխաւոր խաղացողների տաղանդը նմանապէս յայտնի է։ Միայն կասեմ երկուսի մասին: Պ. Տէր-Գրիգորեանը (երիտասարդի դերը) որքան և լաւ խաղար, զրկված է մի նշանաւոր յատկութենից, - նա բեմական ձայն չունի բոլորովին։

Շնորհաւորում ենք մեր սիրողներին, որ նոքա այնքան լաւ պատրաստեցին և աջող ըետրութիւն արեցին դուրս բերելով բեմը մի նոր դերասանին, որը իմ կարծիքով խոստանում է ապագայում նշանաւոր լինել, այն է պ. Աւալեանցը:

Նյութի աղբյուր՝ «Մշակ», 1872, №10, մարտի 9

ՆԻՈԲԷ (ծածկանուն)

832 հոգի