Սեղմիր
ՇԱՐԺԱՀԱՄԱԿԱՐԳ

04.07.2022 23:40

Վերհիշելով Summeet International Summer Dance Festival in Armenia / ժամանակակից պարի միջազային փառատոնի հայկական ցուցադրությունը՝ կարող եմ նշել, որ այն միշտ ամենասպասվածն է, բայց...

Հայ պարուսույցներն իրենց ավելի վստահ են զգում փոքր ֆորմաներում։ Հիմնականում մենք գործ ունենք 30-35 րոպեն չգերազանցող պարային համարների հետ (բացառությամբ՝ Արինա Արարատյանի «Գարնան սպասումովը»)։

Նույնիսկ այդ փոքր ֆորմաներում հայ պարուսույցները ժամանակի հետ աշխատելու և հանդիսատեսի ուշադրությունը պահելու խնդիր ունեն։ Յոթ ներկայացումից երեքը մոտ 30 րոպե էր տևում, և դրանցից միայն Վալերիա Կասպարովայի «էնիգման» կարող էիր դիտել առանց ճիգ գործադրելու (կրկին բացառություն է Արինա Արարատյանի աշխատանքը)։

Հայ պարուսույցները ցուցադրում են տեխնիկա, բայց ոչ ռեժիսուրա։ Պարը գրեթե ոչ մի աշխատանքում չի դառնում պատմությունը տեղ հասցնելու միջոց, այլ մնում է ինքնանպատակ։ Գուցե այստեղից էլ այն անհասկանալի տեքստերը, որ պարուսույցները շարադրում են իրենց հայտերում։

Ներկայացված յոթ աշխատանքից միայն երեքն են հավակնում ավարտուն գործ լինել, իսկ թե քանիսը իսկապես են, դեռ հարցական է։

Պարը խոսքի հետ համադրելու այս տարվա փորձը (Շուշան Ասլանյանի «SEEՅՈՒՀ ՀՈՒՅSEE» ներկայացումը), ցավոք, կրկին անհաջող էր (անցյալ տարի դա փորձել էր անել Արիկ Ասատուրյանը «Նրա երգերը» աշխատանքում)։

Պարուսույցներից շատերը բեմական զգեստի բացակայությունը շփոթում են ոճական ազատության հետ։

ՍՈՆԱ Արսենյան

1211 հոգի