Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Աբովյանի թատրոնում ներկայացում էր, Լորկա ,,Արյունոտ հարսանիք,,. Արմեն Սարգսյանի բեմադրությունն էր Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողների ու Աբովյանի թատրոնի դերասանների մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ հաջողված ներկայացում էր, ուրախ եմ և շնորհավորում եմ...

Երևույթը շատ ոգևորող էր, թատրոնի և ինստիտուտի կապը շատ ցանկալի է: Բայց շատ ցավոտ մի հարց... ք. Աբովյանը կապվում է Գագիկ Ծառուկյանի անվան հետ, որտեղ շքեղ ռեստորաններ են, եթե չեմ սխալվում շքեղ կազինո... իսկ ինչու՞ ոչ շքեղ թատրոն...

Ո՞նց ստացվեց, որ մեր դեմքը դարձավ շքեղ ռեստորանը... իսկ շա՞տ դժվար է հասկանալ, որ դա նման է դեմք չունենալուն...

22.06.2022

ԼԻԼԻԹ Արզումանյան

426 հոգի