Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ - թատերագետ, բանասեր, մատենագետ: 1947թ. ավարտել է Բաքվի Լ.Երամյանի անվան հայկական թատրոնի դրամատիկական ստուդիան, 1952թ.՝ Երևանի թատերական ինստիտուտը։ 1949թ-ից տպագրվել է մամուլում: 1953-58թթ աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում, 1958-2008թթ՝ ԳԱԹ-ի թատերական բաժնում, որտեղ 1963թ-ից եղել է բաժնի վարիչ։ Հայկական հանրագիտարանների համար հեղինակել է շուրջ 200 հոդված: Նրա գրչին են պատկանում՝ «Անդրկովկասի թատերական կապերից»,1973, «Ժասմեն», 1976, «Պեպոն» ազգային թատրոնում, 1976, «120-летие армянского театрального общества», 1984, «Թատերական օրացույց», 1997, «Պետրոս Ադամյանի շեքսպիրյան նկարները», 1998, «Թումանյանը և թատրոնը», 1999, «Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ», 2002, «Պուշկինը հայ թատրոնում», 2002, «Պետրոս Ադամյանի «Շեքսպիր և յուր Համլեթ...» գրքի ստեղծման պատմությունը», 2002, «Բելինսկի-Մոչալով-Համլէտ հարցը և հայ թատերական իրականութիւնը (1840-1860-ականներ)», 2003, «Հովհաննես Աբելյան», 2005, «Թատերական օրացույց», 2005, «Արուս Ասրյան», 2005, «Հայոց ծածկանունների բառարան (8.000 հեղինակի 25.000 ծածկանուն)», 2005, «Թատերական օրացույց», 2006, «Սիրանույշի ասույթներն ու բնութագրությունները», 2007, «Պեպոյի» ժամանակագրությունը (1870-2006)», 2008, «Շեքսպիրը հայ թատրոնում», 2012, «Դրամատուրգ Վաչե Հարությունյան», 2012, «Նոր Ջուղայի թատրոնի տարեգրություն (1887-2012)», 2013, «Սայաթ-Նովան և նրա սերունդը», 2014, «Դերասան Քրիստափոր Պետրոսյան», 2016, «Հայոց ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)», 2016, «Նոր Ջուղայի թատրոնը (1887-2017)», 2018:
405 հոգի