Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ասում են ՝ կյանքը թատրոն է։ Ասում են ՝ այսօր մեր փողոցներում շատ, անսպառ թատրոն կա... Իսկ եթե ցանկանում եք իսկապես Թատրոնի հետ առնչվել ու տեսնել մեր ժամանակակից, հրաշք թատրոն ստեղծողին՝ ուրեմն ձեզ տոն նվիրեք ու դիտեք Նարինե Գրիգորյանի մասնակցությամբ կամ բեմադրած ներկայացումները։

Ես երեք երեկո նվիրեցի ինձ, երկուսը Համազգային թատրոնում, «Վեներայի մուշտակը» և «Փափլիկը», մյուսը ՝ Հրանտ Մաթևոսյան կենտրոնում, «Գոմեշ» մոնոթատրոնը դիտեցի։ Ըստ իս Նարինեն գտել է Մաթևոսյանի այս ստողծագործությունը ներկայացնելու հոյակապ ձևը՝ էպիկական, անչափ արտահայտչական, էքսպրեսիվ մեկնաբանությամբ ու կատարումով։

Նաև բարի ապագա եմ մաղթում Հրանտ Մաթևոսյան կենտրոնին։ Թող վերջապես գիտակցենք, որ մշակութային ազգ կոչվածը բառերի շարան չէ, այլ իրական քայլեր, գործ, վերաբերմունք և որ նման կենտրոնները օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեզ, մեր դեմքն են, մեզ ներկայացնողն են։

Նարինեի նման մարդիկ են, որ մեր մշակույթը փրկում են, քայլ առ քայլ, պատեր քանդելով։ Մշակույթն է փրկելու մեզ։ Դրա համար մեզ լավագույն դպրոցներն են պետք, լավագույն կրթությունը, համար առաջին փրկությունը։ Սա որ ունենանք ՝ այլևս ոչինչ չի սպառնա մեզ, հավատացեք։

25.05.2022

ՆԱՐԻՆԵ Դելլալյան

973 հոգի