Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Արվեստի վաստակավոր գործիչ, գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ: 1917թ.ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական և բանասիրական ֆակուլտետները: 1917-20թթ Թիֆլիսում խմբագրել է «Ժողովրդի ձայն» և «Մշակ» թերթերը: 1922թ. տեղափոխվել է Երևան: Աշխատել է քաղլուսգլխվարում, «Մաճկալ», «Խորհրդային Հայաստան» թերթերում, «Վերելք» ամսագրում: 1923-31թթ աշխատել է նաև որպես դատապաշտպան: 1943թ-ից դասախոսել է Երևանի համալսարանում, թատերական, Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական և Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտներում (1961թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է «Անտոն Չեխով, նրա կյանքը և ստեղծագործությունը» (1944թ.), «Ա.Մ.Գրիբոյեդով. կյանքն ու ստեղծագործությունը» (1945թ.), «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան» (1958թ.) ուսումնասիրությունները, «Ասք սովետական դյուցազունների մասին» (1945թ.), «Գրական հոդվածներ և հիշողություններ» (գիրք 1-2, 1965թ., 1970թ.) ժողովածուները: Ռուսերենից հայերեն է թարգմանել շուրջ 99 պիես: 1939թ. արժանացել է «Պատվո նշան» շքանշանի: 1943թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
464 հոգի