Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերական քննադատ, դրամատուրգ, երգիծաբան: 1945 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1950 թվականին աշխատանքի է անցել Կոտայքի շրջսովետի գործկոմի կուլտլուս աշխատանքի բաժնում, սկզբում իբրև տեսուչ, 1951-1953 թվականներին՝ բաժնի վարիչ։ 1954-1956 թվականներին աշխատել է ՀԿԿ Կոտայքի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնում որպես հաստիքային պրոպագանդիստ։ 1957-1989 թվականներին աշխատել է «Սովետական արվեստ» հանդեսի խմբագրությունում, 1954 թվականից եղել է հանդեսի պատասխանատու քարտուղարը։ 1974 թվականին «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան։ 1966-1967 թվականներին, համատեղության կարգով, աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում իբրև կրտսեր գիտաշխատող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։ Հրապարակվել են նրա «Թադևոս Սարյան» 1964թ., «Մհեր Մկրտչյան» 1970թ., «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» 1973թ., «Թատրոնը և ժամանակը» (հոդվածների ժողովածու, 1975թ.), «Կարպ Խաչվանքյան» 1979թ., «Գրիգոր Տեր-Գրիգորյան» 1983թ., «Ժամանակի հետ» (հոդվածների ժողովածու, 1985թ.), «Ճշմարտախոս աղվեսը» (հեքիաթ-պիես, 2008թ.) գրքերը: Հայաստանի թատրոնները բեմադրել են նրա «Ակունք», «Երազն ի բարին կատարվի», «Ջոնին և ավազակները», «Ճռճռացող դռներ», «Ամենապիտանին», «Ուղղում» և այլ պիեսներ[3]։
417 հոգի