Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
«ՆՈՐ ԴՐԱՄԱՅԻ» ՌՈՒՍԱԿԱՆ ԱԼԻՔԻ ԵՐԵՔ ՈՃԵՐԸ

23.09.2020 00:38

Տեսաբանների կողմից «Նոր դրամայի» 20-րդ դարավերջի ռուսական ալիքի պայմանական բաժանումը երեք ոճի՝ «բարձր», «միջին» և «ցածր».

1բարձր» ոճով գրված պիեսներում կոնֆլիկտը բացառապես սոցիալական է: Մեծ մասամբ անհատ-հասարակություն բախման մոդելի, որտեղ կերպարներն իրենց կյանքի սոցիալական խնդիրների կարգավորման անօգուտ ջանքեր են գործադրում: Այս ոճում ստեղծագործող հայտնի դրամատուրգներից են Պավել Պրյաժկոն, («Կյանքը ստացվել է» («Жизнь удалась»),  «Զինվորը» («Солдат»2011): Պ.Պրյաժկոյի պիեսները հիմնականում բեմադրվում են Teatr.doc թատերական հարթակում: Այդ ոճի պիեսները բեմադրող առավել հայտնի ռեժիսորներից են Իվան ՎիռիպայեվըՀարբածները» («Пьяные»), «Թթվածին» («Кислород»)), և Եվգենի ԳրեշկովեցըԹե ինչպես ես շուն կերա» («Как я съел собаку»), «+1» և այլն:

2. «միջին» ոճի ստեղծագործություններում ակնհայտ են խորը ռեալիստական միտումները, օրինակ՝ Վյաչեսլավ և Միխայիլ Դուրնենկով եղբայրների պիեսները, «Պատմաշերտ» («Культурный слой»), «Ամռան վերջին օրը» («Последний день лета»), «Անշլագ», «Անպետքություն» («Хлам»), որտեղ հեղինակներն օգտագործում են առօրյա միջադեպերը, մարդկանց կենսագրություններից փաստագրված դիպվածները, կյանքի իրական պատմությունները՝ առանց որևէ գեղարվեստական փոխակերպման, թեմայի կամ պատմության հերոսի գեղարվեստական մշակման, այնպես ինչպես որ է` բնօրինակային տարբերակով ներկայացնում են հանդիաստեսին:

3.«ցածր» ոճը, որն ամենաքննարկվողն է, երբեմն սկանդալային, շատ հաճաղ մերժվող, հակասական կարծիքներ ձևավորող: Այն ստեղծվել է «Նոր դրամայի» սկզբնավորման վաղ շրջանում, երբ հեղինակները, շրջելով կայարաններում, ձայնագրում էին անտուն մարդկանց, հարբեցողների, կյանքի հատակում հայտնված դժբախտների  պատմությունները՝ ‹‹չերնուխային›› հատուկ լեզվամտածողությամբ կառուցում տեքստ՝ չհանելով հայհոյանքն ու անվայել արտահայտությունները: Ստեղծում Վավերագրական թատրոնի «վերբատիմ» աշխատելակերպի տարաձևը: Բնորոշ գծերից է նատուրալիստական տարրերի կրումը, հատկապես` խոսքային իրադրության մեջ, քանի որ տեքստը կառուցվում է բացառապես այդ պահին, կոնկրետ անձի (ով կերպարի նախատիպն է) վերաբերյալ, և ներկայացվում նրա լեզվական, ոճային, բարոյական ու մարդկային արժեհամակարգի ամբողջ գունապնակը՝ առանց որևէ չափազանցության կամ վերաիմաստավորման: Այս ոճում ստեղծագործող հեղինակներից են Ստանիսլավ Վալկովսկին «Սենյակներ» («Комнаты»), «Արտիստը» «Артист» «Հրավառություն» («Фейерверки»),  Վասիլի Սիգարևի ‹‹Ֆանտոմային ցավեր›› (Фантомные больи), ‹‹Արնախումի ընտանիքը››: Եվ իհարկե ամենաէպատաժային հեղինակը՝ Նիկոլայ Կոլյադան «Հիմարներին ըստ հասակի են կանգնեցնում» (Дураков по росту строят»), «Իվան Ֆեոդորովիչ Շպոնկան և իր մորաքույրը»(«Иван Фёдорович Шпонька и его тётушка» (по мотивам Н. В. Гоголя). «Ռասկոլնիկով» («Раскольников» (по мотивам Ф. М. Достоевского): 21-րդ դարի hայ թատրոնում տվյալ ոճի սիգարևյան վերոհիշյալ երկու պիեսները բեմադրել է Գրիգոր Խաչատրյանը:

Իրենց տարբերություններով հանդերձ` երեք ոճերը ունեն որոշ ընդհանրություններ: երեք ոճերի պիեսների կենսական նյութում նկատելի են դաժանության, բռնության ու ագրեսիայի տարրեր։ Որևիցե մեկը երեք ոճերից չունի որևէ ընդհանրություն դրամայի դասական ձևի հետ: Միայն արտաքին պայմանաձևի տեսանկյունից, դրամատիկական կոչվող վերոհիշյալ ստեղծագործություններում  քանդվում են դրամատուրգիական օրենքները: Փոխված է դրամատիկական նյութի կոլիզիան: Եթե այս հեղինակներից առաջ ևս սոցիալական հատակը պատկերող ֆ.Դոստոևսկին ու Մ.Գորկին մարդուն արժեքային հիերարխիայի գագաթին էին դնում, ապա «New writing»-ի ներկայացուցիչներն այդ հատակն այնպիսի բարոյաէթիկական համակարգում էին ներկայացնում, որ մարդն այդտեղ պարզապես բացակայում էր: Ջնջելով մարգինալ փոքր մարդու վրա սևեռված կենցաղային դրամայի և հրապարակախոսական հեղձուկով հագեցած փաստագրության միջև եղած սահմանը` բացառում է գեղարվեստական փոխակերպման հնարավորությունը: Խախտված է կոմպոզիցիոն կառույցը. բացակայում է «էքսպոզիցիա», «հանգույց», «կուլմինացիա», «հանգուցալուծում» արխիտեկտոնիկական կորագիծը: Ավանդական ընդունված «պիես», «գործողություն» «տեսարան» հասկացությունները վերանվանվում են «պատկերներով մոնոլոգ», «օրագիր», «դրամատիկական օրատորիա», «երազներ», նույնիսկ՝ «դրամատուրգիական ռեպ»:

Առավել կարևորված է հանդիսատեսի դերն ու մսնակցությունը բեմական գործողության ընթացքին: Վերը նշված պիեսի դասական կառուցվածքի փոփոխության գլխավոր պատճառը ներքին կոնֆլիկտի  փոփոխությունն էր: Եթե առաջ դրամայի հերոսը կոնֆլիկտի մեջ էր ճակատագրի, հասարակության, սոցիալ-տնտեսական պայամանների հետ, ապա նոր դրամայում հերոսը կոնֆլիկտի մեջ է ինքն իր հետ, քանի որ գիտակցել է, որ ինքնը ոչինչ փոխել ի զորու չէ, հետևաբար մեղքը իրենն է:

Օգտագործված գրականության ցանկ

1. Արիստոտել, Պոետիկա, Ե., 1955թ.

2. Сахновский-Панкеев, В. А. Драма: Конфликт. Композиция. - Л.: Искусство, -1969 г.

Павла Руднев , Драма памяти. Очерки истории российской драматургии. 1950–2010-е, М.  2018 г.

И. И. Плехановой «Новая драма XXI века: лирический модус трагического» հոդվածը

http://oteatre.info/stala-li-rossijskaya-novaya-drama-stilem-v-teatralnom-iskusstve/

http://20v-euro-lit.niv.ru/20v-euro-lit/hh-vek-andreev/zapadnoevropejskaya-novaya-drama.htm

http://rudrama.ru/criticism/neaktualnost-novoj-dramy-chto-dalshe/

https://cyberleninka.ru/article/n/novaya-drama-hh-hhi-vv-problematika-tipologiya-estetika-istoriya-voprosa   

Համահավաքեց` ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

Խմբագրելի

957 հոգի