Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
ՌՈւԲԵՆ ԶԱՐՅԱՆ - ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, գրականագետ: 1929-ին Ռ. Զարյանն ավարտել է Թիֆլիսի Ալ. Մյասնիկյանի անվան մանկավարժական ուսումնարանը: 1933-ին Թիֆլիսի «Գրոհ» հանդեսի պատասխանատու քարտուղար: 1934-ից Հայաստանի խորհրդային գրողների միության անդամ: 1936-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը: 1938–1947 ղեկավարել է Հայպետհրատի գեղարվեստական գրականության բաժինը: 1940-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Աբովյանի «Նախաշավիղը» և նրա պատմությունը» թեմայով: 1940-ից 1943-ը ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ: 1941–1943«Սովետական գրականություն» ամսագրի պատասխանատու խմբագիր: 1948-1958 թթ.՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի պատմության ամբիոնի վարիչ: 1958 թ.Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ վերակազմավորված Արվեստի ինստիտուտի տնօրեն ու թատերական բաժնի վարիչ (մինչև 1987-ը): 1962-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1965-ից արվեստագիտության դոկտորի և թեկնածուի, ինչպես նաև ճարտարապետության դոկտորի և թեկնածուի աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ: 1966-ին արվեստի ինստիտուտին առընթեր հիմնադրել է Շեքսպիրագիտության հայկական կենտրոնը, որի գործունեության արդյունքներից մեկը 7 պրակից բաղկացած Շեքսպիրականն է: 1970 թվականից Գերմանական(Վայմար) Շեքսպիրյան ընկերության անդամ։ 1974-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ: Նույն թվականից գրականության, արվեստի և ճարտարապետության ՀԽՍՀ պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ: 1981-ին. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի և ընտրվել է Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակ է տասնյակ գրքերի ( «Աբովյանի կյանքը» (համառոտ ակնարկ), «Պայքար ռուս դրամատուրգիայի համար հայ թատրոնում», «Թատերական դիմանկարներ», «Սիրանույշ», «Սիրանույշ» (1857-1932), «Ադամյան» (արվեստը), «Ադամյան» (կյանքը), «Ադամյանի Շեքսպիրը», «Շեքսպիրը և հայերը», «Հասմիկ», «Վահրամ Փափազյան», «Երբ վարագույրը բացվում է», «Ավետիք Իսահակյան», «Շեքսպիրի հետ», «Էջեր հայկական շեքսպիրապատումից» գիրք 1-2, «Հուշապատում», գիրք 1-2-3, «Փափազյան» (հոդվածներ, հուշեր), «Էջեր հայ թատրոնի պատմությունից» (1860-1870), «Յոթ դիմանկար» (էջեր հայ թատրոնի պատմությունից), Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր I-II-III-IV:
488 հոգի