Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ավելի քան 40 տարի սպասում էի այս օրվան: Կամ ես էի երկրից բացակայում, կամ ներկայացումը՝ խաղացանկից: Վերջապես երջանկությունը ունեցա դիտելու «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը Մալյան թատրոնում՝ Մեծ Վարպետի բեմադրությամբ:

Այնքան մեծ էր հուզմունքս, (այս օրերին շատերս գերզգայուն ենք դարձել), որ տուն վերադարձիս միևնույն միտքն էր պտտվում գլխիս մեջ՝ վստահաբար նաև մեր մշակույթի գործիչներն են, որ անձնազոհաբար պահում են երկրիս սահմանները, մեր արժանապատվությունն ու հույսը, որ մի հրաշքով դուրս ենք գալու այս մղձավանջից: Խոնարհումս բոլորին, ովքեր վառ են պահում մեր Մեծերի հիշատակը՝ նրանց գործերով:

Սիրտս փառավորվեց, հավատս՝ ամրացավ: Շնորհակալ եմ շա՜տ…

26.01.2022

ՀԱՍՄԻԿ Պապյան

423 հոգի