Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ժամանակները պտտվում են, իսկ խնդիրները կրկնվում։ Եթե ուզում եք մեկ անգամ էլ համոզվել այս ճշմարտության մեջ, այցելեք Հ. Պարոնյանի անվ.թատրոնի Ե.Ղազանչյան թատերասրահ և դիտեք Ա.Բլոկի «Արքան հրապարակում» երաժշտական դրաման։

Լավագույն կյանքի սպասող երիտասարդները հիասթափություն են ապրում։ Կենտրոնում տեղադրված Կտավ-ժամացույցը Բոսխի մռայլապատկերներով ուրիշ բան չէր էլ հուշում։ Ցավալի էր տեսնել քաղաքի ճարտարապետ-պերսոնաժին բռնակալական նկրտումներով, Պոետին էլ՝խեղճ ու կրակ։

Բազմաթիվ հարցականներով Բլոկի միստիկական դրամային ռեժիսորը՝ Հ.Ղազանչյանը, տվել էր հույժ արդիական լուծումներ։ Մենք, ինչպես հայելու մեջ, տեսանք մեզ ու մեր դառը իրականությունը, մինչդեռ պոետը պիեսը գրել էր 1905թ. Հեղափոխության տպավորության տակ։

07.12.2021 

ՆԱՐԻՆԵ Սարգսյան

345 հոգի