Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

24.11.2021  20:47

Ս.Սարգսյանի անվան Համազգային թատրոնը միշտ զարմացնում է իր հանդիսականին, բեմ հանելով ժամանակակից ստեղծագործություններ, դրանց տալով յուրովի ռեժիսորական մեկնաբանություն։ Հերթն այս անգամ ամերիկացի գրող Օ.Հենրի պատմվածքներինն էր։ Տվյալ հեղինակը կարճ պատմվածքների և բացառիկ նուրբ հումորի(պարոդիա) ինքնատիպ վարպետ է, ով կարողանում է անսպասելի և կտրուկ շրջել իրադարձությունների ընթացքը։ Այս անգամ Համազգայինի դերասանակազմը փոքր ինչ տարբեր էր, բեմում էին նաև երիտասարդ ու շնորհալի դերասանները։ Ներկայացումը կարելի է ասել սկսված, այն պահից, երբ հանդիսատեսը մտնում է դահլիճ։ Վարագույրը փակ է, իսկ դրա վրա բեմի ամբողջ երկայնքով  ռադիո ձայնալարի լուսապատկեր է, այնուհետև լսվում է ռադիոն, ու այն դերասան Վարշամ Գևորգյանի ձայնն ունի։ Ռուսաստանյան թատրոններում, այս միջոցը վերջին շրջանում գործածում են շատ ռեսժիսորներ, ոմանք դրան տալով կոմիկական մոտիվ, ոմանք իրոնիկ լուծում, դե իսկ այստեղ այն քնարական տրամդրության ստեղծմանն է ծառայում։ Այսինքն արտահայտչական հնարքը ոչ թե պլագիատային պատճենահանման է ենթարկված, այլ գեղարվեստական փոխազդեցության հետ գործ ունենք: Սա պատմող-հեղինակի յուրօրինակ անտեսանելի կերպար է, որը չափազանց հեռու է, բայց առավել քան մոտ, և սրանում էլ կա որոշակի պարադոքս։

Ներթափանցել բեմում պատմվող իրադարձությունների մեջ հնարավոր է միայն բացելով սիրտը։ Բացվում է վարագույրը և հաջորդը, որ աչքի է ընկնում ինքնատիպ ոճով պատրաստված փայտե տրանսֆորմացիոն  դեկորացիան է,  պարուրված սպիտակ գործվածքի փափկությամբ։ Էմոցիոնալ պատմվածքները հերթագայում են մեկը մյուսին, ինչպես տարվա եղանակները։ Ռեժիսոր Նարինե Գրիգորյանը բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի հետ միասին ներմուծել է հայտնի վախթանգովյան բեմ-բեմի վրա բեմամիջոցի ինքնահատուկ տեսակը. դերասանները քայլում էին, թռչկոտում, պառկում  բեմի դերկորացիայի վրա, և այդ ամենը անում էին շատ սահուն և համոզիչ կերպով։ Ներկայացման հիմքում սիրո դրսևորումների ինքնատիպ ձևերն են, որոնք պատմվում են տարբեր պատմություններով։ Դրանցից առաջինը հացի կրպակի տիրուհու սիրո պատմության ստեղծում է։ Ամեն առավոտ այս փոքրիկ հացի խանութ մտնում են շատ տարբեր մարդիկ և գնում իրենց հացը, և հենց այստեղ է մեր հերսուհուն հանդիպում ամենաիրական սերը, ով ըստ մեր հերոսուհու նկարիչ է։ Իհակե գերմանացի նկարիչ-ճարտարապետի հարցում ռեժիսորը մի փոքր շեղվել էր, կերպարն ընդգծելով ֆրասնիական ոճի մեջ։ Սա անպատասխան սիրո դերսևորում է, որտեղ հերոսուհին առաջին անգամ սիրահարվում է, և մենք ամեն անգամ նկարչի այցից հետո տեսնում ենք թե  ինչպես է փոխվում հերոսուհու հոգեվիճակը, թե ինչպես է սերը բույն դնում նրա սրտում, և էլ ավելի էմոցիոնալ դարձնում նրան, դրդում լավ արարքի, չնայած, որ այն հենրիական ճակատագրի հեգնանքով, ի վերջո, այդքան էլ լավը չի ստացվում։  Հաջորդ պատմությունը, կարելի է ասել, որ ավելի երիտասարդական է, որում յուրաքանչյուր ոք կգտնի իրեն։ Այս տեսարանում ռեժիսորը ներմուծել է էկրանային տարրը(կինոմտածողություն), լույսային էֆեկտով պատկերը այգին, որտեղ հանդիպում է զույգը։ Աղջնակը, «երևակայում» է իրեն բարձրաշխարիկ ազնավական, իսկ տղան անկեղծ ու ազնիվ ներկայանում է՝ ինչպիսին, որ կա։

Այստեղ կան անկեղծ զգացմունքներ, սակայն գոռոզությունն ու մեծամտությունը խանգարում են դրան: Այս տեսարանը կարծես մեզ հղում է անում հայտնի մուլտֆիլմի, որտեղ հերոսը պատրաստ է անգամ լուսինը նվիրաբերել իր սիրելիին։ Հենց այս տեսարանում հնչում են հայտնի ժամանակակից մեղեդային և հուզական երգեր: Ընդհանուր ներկայացման երաժշտական ձևավորումը տեղ-տեղ ժամանակակից էր, ինչը միգուցե որոշների համար որպես «նորամուծություն» կդիտվի, բայց ցավոք wow էֆեկտ չի առաջացնում։ Բեմական այս պատմություն մեջ նորամուծությունը այլ էր՝ բեմից առաջին անգամ հնչում էր ռեփ։ Ու քանի որ ժամանակակից ռեփը կոտրում է բոլոր ավանդական  կարծրատիպերը, չհնազանդվելով ժամակին իրեն թելադրովող կանոններին, այստեղ էլ դերասանը (Անդրանիկ Միքայելյան) ընթերցում է ոչ հանգային կերպով, և երբեմն անգամ շեղվելով հնչող երաժշտության ռիթմիկայից։ Հետևելով այս դերասանի, բեմական գործունեությանը, պետք է նշեմ, որ խոսքի առումով կա կերպարների ձայանային նմանություն, ինչ տանում էր որոշակի դերասանական դրոշմաձևի, հուսալի եմ, որ առաջիկայում դերասանը կվերանայի այն։

Առաջին պատմվածքի տեմպոռիթմը ավելի արագ էր, որին միանգամից հաջորդում է այս տեսարանի դանդաղկոտությունը, իսկ դերասանների էմոցիոնալ զգայականությունը բեմում շատ տեսարաններում զիջում է, և նրանք իմիտացիա են ստեղծում «խաղալով էմոցիա»։  Հերթագայող բեմական պատմությունը նորապսկաների կամ մի դեղձի  մասին պատմվողն է, որտեղ փեսան հանուն իր սիրելիի, պատրաստ է անգամ մեռած տեղից հարություն առնել։  Եվ թե ինչ անելանելի ու աբսուրդային իրավիճակների միջով է անցնում,  իր կամակոր կնոջ համար դեղձ հայթայթելու նպատակով։ Ահա թե ինչ ուժ ունի սիրելի կոնջ ձայնը։ Հենց այս տեսարանում հետ է վերադառնում առաջին տեսարանի տեմպոռիթմը, բայց էմոցիոնալ առումով դերասանները այդքան էլ անկեղծ չէին կարողնաում ներկայանալ։ Ու շատ հաճախ չիմացություն պատճառով տանում էին էմոցիոնալ և խաղաձևային գրոտեսկի։

Հաջորդ պատմությունը կարելի է համարել ամենաստացվածը ու ամբողջականը։ Այստեղ  զույգը պատրաստվում է ծննդյան տոներին և յուրաքանչյուր ոք մտածում է ինչ նվեր մատուցի իր սիրելիին։ Չնայած չքավոր կյանքին սերը այս զույգի մոտ գերակշռում է։ Նրան երկուսն էլ մտածում են, թե ինչը կարող է ամբողջացնել իր սիրելիի երազանքը։ Տղան, ով ուներ  ժամացույց , բայց չուներ  շղթա, վաճառում է իր ժամացույցը և աղջկա համար գնում սանրեր, որոնց մասին նա երազում էր։ Դե իսկ աղջիկն էլ իր հերթին կտրում է ամուսնու կեղմից այդքան սիրելի վարսերը և վաճառում, ու այդ գումարով գնում ժամացույցի շղթան։ Իհարկե աղջիկը մեծ մտավախություն ուներ, որ միգուցե տղան իրեն այդ տեսքով ավելի քիչ կսիրրի, բայց ամեն ինչ հարթվում է քանի որ փոխադարձ սերն է, որ հարթում է յուրաքանչյուր իրավիճակ։  Մեր հերոսները ձեռք են բերում անհասակնելի ու խելառ շարժուձև, քաշքշում են միմյանց, հարվածում, բայց այս ամենը իհարկե սիրո ինքնատիպ դրսևորում է։ Նրանք բարձրանում են և նստում «տանիքին», որտեղից երևում են ձյան փաթիլները։ Այս տեսարանում անհնար է չհիանալ Նարեկ Բաղդասարյանի դերասանական տվյալներով, ով առանձնացավ ամբողջ դերասանախմբից։ Ծննդյան տոներին երազանքները պարտադիր կերպով իրականանում են, ու այս տեսարանը իր  անկեղծությամբ, էմոցիայի պատկերային սրումով, և իհարկե կատարսիսով պարտավոր էր դառնալ ֆինալային տեսարան, բայց ռեժիսորը այստեղ էլ փոքր ինչ շեղվում է և կիսատ թողնում արդեն մաքրագործված հանդիսականին իր երազանքի վայրելումից, և սահուն կերպով անցնում հաջորդ արդեն գրեթե իմաստ չունեցնող ևս մեկ պատմությանը։ Մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ կվերանայվի ու այս տեսարանը կդառնա ներկայացման ֆինալը։

Վերջին պատմությունն տարեց ամուսինների սիրո պատմությունն է։ Բեմում տիրող իրականությունը խեղդում է մեզ իր գրոտեսկով, ուռճացված էմոցիաներ պատկերելով, երբեմն հավաստի, բայց շատ հաճախ՝ ոչ։ Բոլոր պատմություններում սիրո հետ մեկտեղ, երկրորդական գծով երևում է փողային գիծը, ու սա առաջնահերթ գալիս է գրական հիմքի ոճից։ Տարեց զույգի մոտ երբեմնի եղած սերը գրեթե բթացած էր, ու մոռացված։ Բայց բավական է, որ հարբեցող ամուսինը փողը շողոքորթելու նպատակով իր կնոջը քաղցր բառերով դիմի, անմիջապես հալվում է երբեմնի սառույց դարձած սիրտը, և կինը կուլ տալով խայծը հայտնվում է սիրո թակարդում։ Մեկ դոլար, ահա թե ինչը կարող է միանգամայն փոխել մարդուն, ով ցանականում է պարզապես այդ գումարով իր ընկերների հետ ևս մեկ անգամ հարբել։ Սակայն ամուսնուն այդպես էլ չի հաջողվում ստանալ այդ մեկ դոլարը, քանի որ  կինը  այդ գումարով գնում է ամուսնու համար բուժող թուրմ։ Տեսարանի  վերջին պատկերում հնչում է Պ.Սևակի տողերից, որը ինչպես և այս ներկայացումը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ սիրո եղանակը ինչ էլ որ լինի գալու է, չնայած բանաստեղծության պարադոքսյալ հիմքին։

 Ընդհանարացնելով արված աշխատանքը պետք է նշել, որ ներկայացումը բավականին թեթև է՝ բառի բուն և փոխաբերական իմաստով, սեր ու ջերմություն ավետող (չնայածիր փոխառնությունների ու թերությունների)։  Ռեժիսորը ասես պատկերել է ներկայացումը կտավի տեսքով, իսկ ավելի կոնկրետ Մ.Շագալի ոճով, այսպիսով արտահայտելով միգուցե իր սերը նկարչի հանդեպ։ Ներկայացումը ասես ճախրում է օդում՝սիրուց (ինչպես կտավի հերոսները), ինչն էլ յուրօրինակ թեթևություն է  հաղորդում ներկայացմանը։ «Եվ նորից գարուն»-ը  սիրվելու է հանդիսականի կողմից, իր գերխնդրի պատճառով. որոշակի զգացմունքները բեմից անկեղծ պատկերու միտումով։ Ու թեև թատերախմբին դա միշտ չէ, որ հաջողվում էր լիարժեք իրագործել, այնուամենայնիվ, կար շիտակության գիտակցման և դրանից չամաչելու գործոնը, ինչը որքան էլ որ արտասովոր հնչի, մեզ հայերիս պակասող կարևորագույն կենսական տարրն է։

ԳԱՅԱՆԵ Թադևոսյան

1730 հոգի