Շնորհալի մարդու աշխատանք է, և գործն էլ շատ յուրօրինակ է: Հրանտը բնությունից է գալիս, ու դրանով արդեն առջևում է, ու մենակ: Գոմեշից հետո Այթմատովի Սև Կարանառն է:
Որպես բեմադրիչ Նարինեն ավելի հզոր է, հետաքրքիր է, որ հաղթահարված է մեծ պրոբլեմներ, ու դրանց կողքին մանր թերացումներ կան: Փայլուն լուծումներ կան՝ գույներն ու արտահայտչաձևերի բազմազանություն՝ ձայնային, պատկերային:
Օրինակ՝ Նարինեի զգեստը և երաժշտական գործիքի վրայի զգեստակտոր զոլը ներկայացման ընթացքում նշված կարմիրին մոտեցող երանգի են: Պարանը խաղացնելը որպես պոչ դառնում է ներքին տեմպոռիթմի ցուցիչ, երաժշտական գործիքը դիպուկ է ընտրված, ու օգնում է գոմեշի կերպա - պատկերային ամբողջականացմանը:
Միակ բանը, որ խանգարում էր, մանկական խոսվածքի պահն էր, պիտի աշխատվի: Կեցցեք, երևույթը հուսադրող է շատ:
17.09.2021
ԱՆԱՀԻՏ Մարգարյան