Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Մայիսի 16-ին տիկնիկային թատրոնի բեմին գեթ մեկ անգամ ցուցադրվեց Պուշկինի «Քարե հյուր» կամ «Դոն Գուանը» որպես կինոի եւ թատրոնի Զ.Անտոնյանի ավարտական կուրսի աշխատանք: Ժամանակին ես գրել էի մեր թատրոնի դերասանների մասին, որ նրանք բոլորը սահմանափակ են իրենց հնարաւորությունների մեջ եւ, կարծես, երբեւէ համբուրված չլինեն…Այդ մասին կարելի է մոռանալ, երբ նայում ես Զարայի ներկայացումները: Այստեղ դուք կտեսնեք բավականին վտանգավոր հնարքներ, դաշույնի փայլատակումներ:

Մեր թատրոններում մթնոլորտը այնքան քնաբեր է, որ կարելի է գլուխը հանգիստ դնել կողքի հանդիսատեսի ուսին եւ հանգչել: Ոչ ոք չի նկատի, քանզի ողջ դահլիճն է հոգին ավանդում: Զարայի ներկայացումներին ձեզ չի հաջողուի ննջել: Ամեն վայրկյանն է լեցուն անդադար գործողությամբ: Նա օժտված է զարմանալի պլաստիկ մտածողությամբ: «Դոն Գուանի» մեջ հաղթանակում է սեքսուալ ներուժը, որը անգամ մտավոր գործընթացի հիմքն է եւ դա արդեն ապացուցված է գիտնականների կողմնից: Մեկ Դոն Գուանի փոխարեն կարելի է տեսնել երկուսին, իսկ Դոննա Աննան նույնպես մեկից ավելին է: 

Սա նշանակում է, որ նրանք ոչ միայն հստակ կերպաներ են, այլ սուբստանցիա են, Նախադեպ, Ֆենոմեն: Դոն Գուանը դա այն առնական էությունն է, որի հետ ցանկանում է միանալ յուրաքանչյուր կին էակ, որովհետեւ նա գիտի ինչպէս վարվել կնոջ հետ եւ ինչպես մոտենալ այն բարձրագույն խորհրդին, որին ասում ենք սեր…Եւ հաճախ Դոն Գուանը ստիպված է լինում մարտնչել եւ հաղթել մրցակցին:

03.07.2017 «Ակօս»

ԾՈՎԻՆԱՐ Լոքմագյոզյան

903 հոգի