Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

11.08.2021  22:38

Շատերն ասում են «Թատ­­րոնն ի՞նչ ենք անում, ԱԺ-ը թատ­­­րոն է՝ նա­­­յում ենք»։ Սահ­­­մա­­­­­­­նին երի­­­տասարդներ են զոհ­­­ւում, իսկ Ազ­­­գա­­­­­­­յին Ժո­­­ղովը անվտան­­­գութեան նոր հա­­­մակար­­­գեր է դնում... Ազ­­­գա­­­­­­­յին Ժո­­­ղովում։ Եւ հայ­­­հո­­­­­­­յան­­­քը քրէակա­­­նաց­­­նե­­­­­­­լու հա­­­մար օրէնք է ըն­­­դունում։ Բայց այ­­­սօր չեմ ու­­­զում խօ­­­սել այդ «թատ­­­րո­­­­­­­նի մա­­­սին», այլ պի­­­տի անդրա­­­դառ­­­նամ մի նիւ­­­թի, որը ամ­­­բողջա­­­ցաւ այս 23 տա­­­րուայ մէջ։ 23 տա­­­րի առաջ ես «Ակօս»ում գրե­­­ցի «Երե­­­ւանում բա­­­ցուեց նոր թատ­­­րոն» անո­­­ւամբ մի յօ­­­դուած։ Դա Պե­­­տական Կա­­­մերա­­­յին Երաժշտա­­­կան Թատ­­­րոնն էր։ Շփո­­­թու­­­թիւն էր առա­­­ջանում, որով­­­հե­­­­­­­տեւ կար Կա­­­մերա­­­յին Թատ­­­րոն եւ կար Պա­­­րոնեանի անո­­­ւան երաժշտա­­­կան քո­­­մետիայի պե­­­տական թատ­­­րոն։ Պա­­­րոնեանի թատ­­­րո­­­­­­­նը ու­­­նի նո­­­ւագախմբի փոս, երգչախումբ, իսկ նոր թատ­­­րո­­­­­­­նը չու­­­նէր փոս նո­­­ւագախմբի հա­­­մար, թէ­­­պէտ առա­­­ջին ներ­­­կա­­­­­­­յացու­­­մը Գարլ Օռ­­­ֆի «Բեր­­­նաուէ­­­րինի Դուստրը» երաժշտա­­­կան ու­­­ղեկցու­­­թեամբ էր ըն­­­թա­­­­­­­նում եւ դի­­­րիժորն էր Կա­­­րէն Դուրգա­­­րեանը։

Հրեշ­­­տա­­­­­­­կի եր­­­գը

Ես այդ ներ­­­կա­­­­­­­յաց­­­ման մէջ եր­­­գում էի՝ կանգնած շատ բարձր տե­­­ղում՝ բե­­­մի ետ­­­նա­­­­­­­մասում փակ ծած­­­կո­­­­­­­ցի ետե­­­ւում։ Մի քա­­­նի բարձր նօ­­­թանե­­­րից էր բաղ­­­կա­­­­­­­ցած իմ եր­­­գը, առանց խօս­­­քի, զուտ որ­­­պէս հրեշտա­­­­­­­կի ձայն, եւ այդ հրեշ­­­տա­­­­­­­կը պի­­­տի չե­­­րեւար։ Աս­­­տո­­­­­­­ւածա­­­յին գե­­­ղեց­­­կութեան մե­­­ղեդի էր։ Կրթու­­­թեան, գի­­­տու­­­թեան, մշա­­­կոյ­­­թի եւ սպոր­­­տի նա­­­խարա­­­րու­­­թիւնը որո­­­շում էր կա­­­յաց­­­րել Կա­­­մերա­­­յին երաժշտա­­­կան թատ­­­րո­­­­­­­նի դե­­­րասան­­­նե­­­­­­­րին տե­­­ղափո­­­խել Պա­­­րոնեանի թատ­­­րոն, այ­­­սինքն միաց­­­նել եր­­­կու թատ­­­րոննե­­­րը եւ շէն­­­քը տրա­­­մադ­­­րել պե­­­տական սիմ­­­ֆո­­­­­­­նիկ նո­­­ւագախմբին, եւ իրա­­­կանում դա նշանակում էր, որ այս թատ­­­րո­­­­­­­նը փա­­­կուե­­­լու էր։ Երբ Յու­­­լի­­­­­­­սի 20-ին թատ­­­րո­­­­­­­նի շէն­­­քում հա­­­ւաքո­­­ւել էին թա­­­տերա­­­կան գոր­­­ծիչներն ու լրագ­­­րողնե­­­րը, որ­­­պէսզի քննար­­­կեն թատ­­­րո­­­­­­­նի փակ­­­ման փաս­­­տը, ապա ես եկայ նաեւ իմ անձնա­­­կան նպա­­­տակով. թատ­­­րո­­­­­­­նի պա­­­տերի մէջ ամէն ձայն պատսպար­­­ւում է, եւ ես վերստին լսե­­­ցի այդ հրեշ­­­տա­­­­­­­կի եր­­­գը, բայց միայն ես, որով­­­հե­­­­­­­տեւ տա­­­րինե­­­րի ըն­­­թացքում դերասա­­­նական կազ­­­մը փո­­­խուել էր, իսկ ես վա­­­ղուց լքել էի թատ­­­րո­­­­­­­նը։ Մի քա­­­նի միւ­­­զիքալնե­­­րում ես մաս­­­նակցե­­­ցի՝ Գարլ Օռ­­­ֆից բա­­­ցի նաեւ Լլոյդ Վե­­­բերի «Կա­­­տու­­­ներ»ում։ Յի­­­շում եմ, ար­­­տա­­­­­­­կարգ պա­­­րու­­­սոյցներ ու­­­նէինք, սա­­­կայն միւ­­­զիքալի ժան­­­րը պա­­­հան­­­ջում է դե­­­րակա­­­տարից լի­­­նել միաժա­­­մանակ փրո­­­ֆէօսիոնալ պա­­­րող եւ եր­­­գիչ, իսկ նման կա­­­րողու­­­թիւննե­­­րի ար­­­տիստ չկար թատ­­­րո­­­­­­­նում։ Նշաձողը չա­­­փազանց իջե­­­ցուած էր, եւ դա ինձ չէր կա­­­րող գո­­­հաց­­­նել։

Թատ­­­րո­­­­­­­նի նա­­­խապատ­­­մութիւ­­­նը

Թատ­­­րո­­­­­­­նը ծնւում է աւե­­­լի վաղ, քան թատ­­­րո­­­­­­­նի շէն­­­քը. նո­­­րապ­­­սակնե­­­րի պա­­­րագա­­­յում նոյնն է՝ սի­­­րահար­­­նե­­­­­­­րը ամուսնա­­­նում են, բայց դեռ տուն չու­­­նեն։ Ամէն ինչ սկսո­­­ւեց 1987-ին, երբ ստեղ­­­ծո­­­­­­­ւեց պետական ման­­­կա­­­­­­­պատա­­­նեկան թատ­­­րո­­­­­­­նը։ Մտայ­­­ղա­­­­­­­ցու­­­մը դի­­­րիժոր Դա­­­ւիթ Զա­­­լեանինն էր, որը նաեւ Սպեն­­­դիարեանի անո­­­ւան երաժշտա­­­կան դպրո­­­ցի տնօ­­­րէնն էր եւ բա­­­ցել էր դպրո­­­ցում մանկական վո­­­քալ բա­­­ժին։ Քիչ յե­­­տոյ նա դար­­­ձաւ նո­­­րաս­­­տեղծ ման­­­կա­­­­­­­պատա­­­նեկան թատ­­­րո­­­­­­­նի գե­­­ղարո­­­ւես­­­տա­­­­­­­կան ղե­­­կավար։ Առա­­­ջին ներ­­­կա­­­­­­­յացու­­­մը Է. Խա­­­չագոր­­­ծեանի «Շունն ու Կա­­­տուն» էր, որին յա­­­ջոր­­­դե­­­­­­­ցին Պեր­­­գո­­­­­­­լեզիի «Stabat mater»-ը, Վ. Աճե­­­մեանի «Կի­­­կոսի Մա­­­հը», Բ. Բրիտ­­­տե­­­­­­­նի «Նո­­­յեան Տա­­­պան»-ը, Ս. Լու­­­սի­­­­­­­կեանի պա­­­լէն «Ճպուռն ու Մրջիւ­­­նը», Դել­­­դե­­­­­­­վեզի «Պա­­­խիտա»ն եւ այլն։ Թատ­­­րոնն իր շէնքը չու­­­նէր, ներ­­­կա­­­­­­­յացումնե­­­րը տե­­­ղի էին ու­­­նե­­­­­­­նում օփե­­­րայի եւ պա­­­լէի թատ­­­րո­­­­­­­նում, որի դահ­­­լի­­­­­­­ճը այդ օրե­­­րին լեփ-լե­­­ցուն էր լի­­­նում։

1994-ին Չայ­­­կովսկու անո­­­ւան երաժշտա­­­կան դպրո­­­ցի 6-րդ դա­­­սարա­­­նի աշա­­­կեր­­­տուհի Ալիս Սարգսեանը բե­­­րեց թատ­­­րոն իր օփե­­­րան՝ «Խո­­­զապահ»ը։ Լիբ­­­րետտոն գրել էր Ալի­­­սի մայ­­­րը՝ երաժշտագէտ, երաժշտա­­­նոցի փրոֆ. Զո­­­լոտո­­­վան ըստ Հանս Քրիս­­­տիան Ան­­­դերսէ­­­նի հե­­­քիաթի։ Դա­­­ւիթ Զա­­­լեանին չի շփո­­­թեց­­­րեց յօ­­­րինո­­­ղի տա­­­րիքը։ Հան­­­գա­­­­­­­մանքնե­­­րը հիանա­­­լի էին դասաւորւում՝ ման­­­կա­­­­­­­պատա­­­նեկան թատ­­­րո­­­­­­­նը կա­­­րող էր բե­­­մադ­­­րել պա­­­տանի 12 տա­­­րեկան աղջնա­­­կի օփե­­­րան։ Բե­­­մադ­­­րութեան հա­­­մար Զա­­­լեանը հրա­­­ւիրեց երաժշտա­­­նոցի տո­­­ցենտ՝ ռե­­­ժիսոր Դա­­­ւիթ Բար­­­խուդա­­­րեանին, իսկ վեր­­­ջինս իր հեր­­­թին ինձ հրա­­­ւիրեց Ար­­­քա­­­­­­­յադուստր խա­­­ղալու հա­­­մար։ Մենք ար­­­դէն ու­­­նէինք փորձ իմ ու­­­սա­­­­­­­նողա­­­կան տա­­­րինե­­­րից, երբ օփե­­­րային ստու­­­դիայում ես խա­­­ղացի Ֆրե­­­դերիկ Լոուի «Իմ Չքնաղ Լե­­յտի» միւ­­­զիքալում Էլի­­­զայի դե­­­րը։ Չա­­­փազանց հե­­­տաքրքիր էր հե­­­տեւել Բար­­­խուդա­­­րեանի ռե­­­ժիսո­­­րական ըն­­­թացքին եւ աշ­­­խա­­­­­­­տել ոչ միայն սե­­­փական կեր­­­պա­­­­­­­րի, այլ՝ ընդհան­­­րա­­­­­­­պէս ողջ ներ­­­կա­­­­­­­յաց­­­ման մարմնա­­­ցու­­­մի վրայ։ 1995 թիւն էր։ «Խո­­­զապահ» ներ­­­կա­­­­­­­յացու­­­մը խա­­­ղացինք օփե­­­րային ստու­­­դիայի դահ­­­լի­­­­­­­ճում։ Իսկ 1998-ին բա­­­ցուե­­­ցին միւ­­­զիքալի սե­­­փական շէն­­­քի դռնե­­­րը։ Գե­­­ղարո­­­ւես­­­տա­­­­­­­կան ղե­­­կավար եւ գլխա­­­ւոր ռե­­­ժիսոր դար­­­ձաւ Ար­­­մէն Մե­­­լիք­­­սե­­­­­­­թեանը։ Նա մաս­­­նա­­­­­­­գիտու­­­թեամբ հէնց օփե­­­րային ռե­­­ժիսոր էր։ Աշ­­­խա­­­­­­­տում էինք մեծ ոգե­­­ւորու­­­թեամբ, սա­­­կայն դասական նշա­­­ձողը հետզհե­­­տէ իջ­­­նում էր, եւ մեղ­­­քը ոչ ռե­­­ժիսո­­­րինն էր, ոչ դե­­­րակա­­­տար­­­նե­­­­­­­րի, իսկ պա­­­րու­­­սոյցնե­­­րի մա­­­սին խօսք չկայ՝ նրանք սքան­­­չե­­­­­­­լի էին, ինչպէս ար­­­դէն նշե­­­ցի։ Ժա­­­մանակ­­­ներն էին փո­­­խուել, եւ թատ­­­րոնն ու թա­­­տերա­­­կան գոր­­­ծի­­­­­­­չը կորցրել էին իրենց վե­­­հաշու­­­քութիւ­­­նը։ Դե­­­րասա­­­նին այ­­­լեւս ոչ ոք չէր նա­­­յում ներ­­­քե­­­­­­­ւից վե­­­րեւ, ընդհա­­­կառա­­­կը, նրա դե­­­րը իջել էր մին­­­չեւ սպա­­­սաւո­­­րի։ Դերասան­­­նե­­­­­­­րը սպա­­­սար­­­կում էին հան­­­դիսատե­­­սի ժա­­­ման­­­ցը։ Նրանց անուննե­­­րը մնում էին ան­­­յայտ... Եւ իմ նման շատ դե­­­րասան­­­ներ, ով­­­քեր կար­­­ծում էին, որ կը մեռ­­­նեն առանց թատ­­­րո­­­­­­­նի, առանց բե­­­մի, հաս­­­կա­­­­­­­ցան, որ իրենց պատ­­­կե­­­­­­­րաց­­­րած թատ­­­րո­­­­­­­նը ին­­­քը մա­­­հացաւ։

Հրան­­­դին յի­­­շեցի

Թա­­­տերա­­­բեմում այժմ քա­­­ղաքա­­­կան գոր­­­ծիչներն էին։ Զուր չի մի պատ­­­գա­­­­­­­մաւոր ակ­­­նարկում, որ 18 թատ­­­րոննե­­­րից պէտք է թող­­­նել միայն 5-ը։ Իսկ մի հան­­­դիսատես քմծի­­­ծաղում է. «Մի՞թէ Ազ­­­գա­­­­­­­յին Ժողովից բա­­­ցի մենք ու­­­նենք ու­­­րիշ թատ­­­րոն»։ Ան­­­շուշտ ու­­­նենք։ Ի հար­­­կէ ու­­­նենք։ Սա­­­կայն ժա­­­մանա­­­կակից թատ­­­րո­­­­­­­նի առ­­­ջեւ ար­­­դէն բո­­­լորո­­­վին ու­­­րիշ պա­­­հանջներ են դրո­­­ւած։ Եւ պէտք է խոս­­­տո­­­­­­­վանել, որ պա­­­հանջնե­­­րը շատ աւե­­­լի մեծ են, քան եր­­­բե­­­­­­­ւէ եղել են։ Այս առի­­­թով ես յի­­­շեցի թեր­­­թիս հիմ­­­նա­­­­­­­դիր Հրանդ Տին­­­քի մի յօ­­­դուա­­­ծը՝ գրուած 2001-ի Նո­­­յեմ­­­բե­­­­­­­րի 30-ին «Միտքս ու զգաց­­­մունքներս»։ 20 տա­­­րի առաջ խնդիր էր ծա­­­գել Դպրե­­­վան­­­քի եւ Գալ­­­ֆաեանի դպրոց­­­նե­­­­­­­րի միացու­­­մը, եւ Հրան­­­դը մտա­­­հոգո­­­ւած էր. «Երբ հա­­­մայնքում օրա­­­կար­­­գի վրայ է դրւում որե­­­ւէ դպրոց փա­­­կելու կամ էլ դպրոց­­­ներ միաւորելու հար­­­ցը, վէ­­­ճերի առանցքը կազ­­­մում են միշտ եր­­­կու մօ­­­տեցումներ. առա­­­ջին­­­նե­­­­­­­րը մտքով են առաջ­­­նորդւում, միւսնե­­­րը՝ զգաց­­­մունքնե­­­րով»։ Եւ վճռում է. «Կա­­­րո՞ղ էք վա­­­ղը նոյն հեշ­­­տութեամբ վե­­­րաբա­­­ցել այն դպրո­­­ցը, որն այ­­­սօր փա­­­կում էք»։

Գի­­­տեմ ռե­­­ժիսոր­­­ներ, ստեղ­­­ծա­­­­­­­գոր­­­ծողներ, որոնք լսե­­­լով եր­­­կու թատ­­­րոննե­­­րի միաց­­­ման մա­­­սին, բա­­­ցական­­­չում են «Իսկ ես ու­­­զում էի նոր թատ­­­րո­­­­­­­նը բա­­­ցել»։

Նյութի աղբյուրը՝ «ԱԿՕՍ» 09.08.2021 

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԵՕԶԵԱՆ

776 հոգի