Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Նրանք մահացել են տարբեր տարիների նույն օրը: Երբ Տագանկայի արտիստուհիներից մեկին հարցրին «Ինչո՞ւ ետ չպահեցիք Վիսոցկուն», - նա պատասխանեց, «դա նույնն է՝ թե մերկ ձեռքերով բռնես վեր խոյացող ինքնաթիռը»: Մարինա Վլադին Վսոցկուն նվիրված իր մենագրությունը այդպես էլ վերնագրել է․ ԸՆԴՀԱՏՎԱԾ ԹՌԻՉՔ:

Ընդհատված թռիչքի էր նման նաև Լյոնյա Ենգիբարյանի կյանքը: Նա կրկեսի արենա մտավ այն ժամանակ, երբ Կարանդաշի, Պոպովի և Նիկուլինի իրենց արվեստի պիկում էին: Լյոնյան արենա մտավ չապլինյան նեղ ֆիգարոյով ու կոշիկներով: Նա իր հետ բերեց Չապլինի խոսուն միմիկան ու ժեստը: Նա հռհռալու եկած հանդիսականին ստիպեց մտածել ․ ․ ․

Նա պոետ փիլիսոփա էր, ռոմանտիկ ու ողբերգակ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ: մեկ երկու րոպեանոց ճեպիկ էտյուդներում Ենգիբարյանը մի վեպի ասելիք էր բերում: Մի ռեպրիզի ժամանակ ջահից բռնկվեց նրա հագուստը, բայց նա փրկվեց, և մահացավ երկու ...ուհիների այցից հետո, երբ երեքով մի շիշ բան էին խմել: Ասում են նրան չներվեց Բրեժնևի մեդալամոլությանը նվիրված ռեպրիզը, - չգիտեմ՝ ասում են:

Ենգիբարյանը, Վիսոցկին մոտ ընկերներ էին, և հաճախ օգնում են իրենց մյուս ընկերոջը՝ Փարաջանովին:

 Վսոցկին իր блатной երգերով մեծ հարգանք էր վայելում Գողական աշխարհում: Երբ Փարջանովը բանտում էր, նա այդ բանտը նայող գողին «քսիֆ» ուղարկեց, որ լավ նայեն իր ընկերոջը:

26.07.2021

ԱՆԱՀԻՏ Մարգարյան

473 հոգի