Սեղմիր
ԷՍՍԵ

23.07.2021

Կար ժա­մանակ, երբ մե­ծերը բե­մում էին, յե­տոյ եկան նզո­վեալ ժա­մանակ­ներ, երբ մենք սկսե­ցինք ապ­րել ար­ժէքնե­րի կտրուկ ան­կում, եւ մեզ փրկում էր այն, որ մեր մե­ծերը մեր կող­քին էին։ Խո­րէն Աբ­րա­համեանն (1930-2014) այդ մե­ծերի վեր­ջիննե­րից էր։

«ԼԻՐ ԱՐՔԱՅ»

Նա երե­ւան­ցի էր ծնունդով (1930), ու­սումով (1951) եւ ճա­կատագ­րով։ Նրա ամե­նամեծ սէ­րը Երե­ւանն էր, ամե­նամեծ գաղտնի­քը Երե­ւանն էր եւ ամե­նամեծ կա­րօտը՝ Երե­ւանը։

Խո­րէն Աբ­րա­համեանը կի­նոյում եւ թատ­րո­նում ստեղ­ծեց բազ­մա­թիւ ան­մո­ռանա­լի կեր­պարներ, թա­տերա­կան աշ­խարհում հա­սաւ բարձր թիր­քե­րի՝ Սունդու­կեանի անո­ւան թատ­րո­նի գլխա­ւոր ռեժիսէօր եւ գե­ղարո­ւես­տա­կան ղե­կավար, Լե­նինա­կանի (Կիւմրի) պե­տական թատ­րո­նի գլխա­ւոր ռե­ժիսէօր, Հա­յաս­տա­նի Թա­տերա­կան Միու­թեան նա­խագահ։ Շէքսփի­րի «Քո­րիօլա­նուս»ից յե­տոյ ար­ժա­նացաւ Սո­վետա­կան Միու­թեան ժո­ղովրդա­կան ար­տիստի կոչ­ման եւ Սո­վետա­կան Միու­թեան պե­տական մրցա­նակի։ Եր­կու ան­գամ էլ ար­ժա­նացաւ Հա­յաս­տա­նի պե­տական մրցա­նակի՝ մէ­կը Գէոր­գի «Սա­րոյեան եղ­բայրներ», միւ­սը՝ Քոր­րա­դոյի «Ոճ­րա­գոր­ծի ըն­տա­նիքը» դե­րակա­տարումնե­րի հա­մար։

Ինչպէս Լիր ար­քան, նա ու­նէր ամէն ինչ։ Ինչպէս Լիր ար­քան, նա կորցրեց ամէն ինչ։ Կորցնե­լուց յե­տոյ նա աւե­լի շատ մօ­տեցաւ Աստծուն եւ մարդկանց։ Աստծուն, որով­հե­տեւ այ­սուհետ իր բարձր դիր­քը դա Գո­ղգո­թան էր, մար­դանց, որով­հե­տեւ նա չդա­ւաճա­նեց իր գոր­ծին։ «Ամե­նածանր դա­ւաճա­նու­թիւնը, երբ մեր գոր­ծին են դա­ւաճա­նում, տաք տեղ փնտռում», ասում էր նա։ Իրա­կանու­թեան մէջ արուես­տա­գէտը չի կորցնում ոչինչ, եթէ իր հետ է մնում իր տա­ղան­դը, իսկ Խո­րէն Աբ­րա­համեանի տա­ղան­դը աւե­լի շատ էր, քան իր ան­ձը, աւե­լի շատ, քան ռե­ժիսէօրի մտայ­ղա­ցումնե­րը. նա ին­քը պատ­րաստի թատ­րոն էր, բայց առանց շէն­քի։ Երբ նա վեր­դարձաւ ԱՄՆ-ից, նրան յա­ճախ էին կան­չում հար­ցազրոյցնե­րի, եւ Աբ­րա­համեանն ասում էր, որ պէտք է գոր­ծով ներ­կա­յանալ, իսկ մենք խօսում ենք։ Յե­տոյ փոր­ձում էր իր գոր­ծին գո­նէ խօս­քով նպաս­տել. «Խնդրում եմ, ինձ մի շէնք տո­ւէք, մի ստիւ­տիօ, որ ես կա­րողա­նամ աշ­խա­տել։ Ինչպէ՞ս, ի՞նչ խօս­քե­րով պէտք է ասել, որ տան...»։ Բայց նրան չէին տա­լիս, որով­հե­տեւ նա ին­քը իր ողջ էու­թեամբ մարմնա­ւորում էր թատ­րոն հաս­կա­ցու­թիւնը՝ շէն­քով, ծրագ­րե­րով եւ աշ­խա­տող զար­կե­րակով։

Թուրքիայում մի ժա­մանակ դե­րասան­նե­րին ար­գե­լուած էր վկա­յու­թիւն տալ դա­տարա­նում, քա­նի որ նրանք փրո­ֆեսիոնալ ստա­խօս­ներ էին։ Եթէ հա­մեմա­նետք դե­րասա­նին քա­ղաքա­կան գործչի հետ, ապա կը տես­նենք, թէ ով է իրա­կանում ստա­խօսը։ Խո­րէն Աբ­րա­համեանը դէմ էր «դեր կա­տարել» ար­տա­յայ­տութեանը։ Ճիշ­դը՝ «լի­նելն» է. «Ինչպէ՞ս կա­րող է փրո­ֆեսիոնալ դե­րասա­նը դեր կատարել, քա­ղաքա­կան գոր­ծիչն է դեր կա­տարում»։

«ՋԻՆ ԽԱՂԸ»

Կան արո­ւես­տա­գէտ­ներ, որոնց արուեատը հնա­րաւոր չէ բնու­թագրել ոչ մի ու­րիշ բա­ռով, բա­ցի իրենց անու­նից։ Ի՞նչ կի­նօ էր ստեղ­ծում Փա­րաճա­նովը-Փա­րաճա­նովեան, իսկ Են­գի­բարեանը... ո՞ւմ նման էր Են­գի­բարեանը՝ միայն Են­գի­բարեանին։ Մհեր Մկրտչեա՞նը։ Այդպի­սին էր եւ Խո­րէն Աբ­րա­համ­նեանը։ Ես դի­տել եմ «Ջին խա­ղը» Մոս­կո­ւայի թատ­րոննե­րում։ Տեքստ-մարմնաւորում-կեր­պար։ Աբ­րա­համեանի դէպ­քում չկար կեր­պա­րի մարմնա­ւորում։ Կար միայն Խո­րէն Աբ­րա­համեանը՝ անըմբռնե­լի, ան­սահման...։

«Հրա­ւիրում եմ յատ­կա­պէս երի­տասարդնե­րին, որ­պէսզի նրանք հաս­կա­նան, որ տա­րիքով մար­դը մի կողմ նե­տուե­լիք բան չէ»,- ասաց Խո­րէն Սբրա­համեանը։ Դրա­մատի­կական թատ­րո­նը այդ տարինե­րին դեռ չէր ջե­ռուցւում, եւ Խո­րէն Աբ­րա­համեանը Գո­հար Գալստեանի հետ ձմեռ­նա­մու­տին ներ­կա­յաց­րե­ցին «Ջին խա­ղը»։ Դահ­լի­ճում պաղ էր, բայց բե­մում հան­ճա­րագոր­ծութիւն էր տեղի ու­նե­նում եւ յատ­կա­պէս երի­տասար­դութիւնն էր յափշտա­կուած դի­տում՝ հաս­կա­նալով, որ այսպի­սի խաղ այ­լեւս ոչ մի ու­րիշ տեղ չի տես­նի։ Թա­տերա­կան ինստի­տու­տի նոյն ու­սա­նողը 4 ան­գամ (այդքան ան­գամ խա­ղացին «Ջին խա­ղը») գա­լիս էր ներ­կա­յաց­ման եւ բա­ցայա­տում էր, որ այն ամե­նեւին կրկնո­ղու­թիւն չէր։

Եթէ թա­տերա­կան ինստի­տու­տում որե­ւէ ու­սա­նողի առ­ջեւ խնդիր դրո­ւի պատ­կե­րել 70-ը անց տղա­մար­դուն, նա երե­ւի առա­ջին հեր­թին ծե­րու­թիւն կը խա­ղայ։ Սա­կայն ծե­րու­թիւնը դա ամե­նեւին անկարողու­թիւն չէ։ Այո՛, աչ­քե­րը գու­ցէ ակ­նոցի կա­րիք ու­նեն, իսկ ճեր­մակ մօ­րու­քը կորցրել է իր շքե­ղու­թիւնը, բայց ի՛նչ հե­տաքրքիր շրջան է, երբ քո ձեռ­քում են յայտնւում ապ­րած կեան­քի բո­լոր խաղաթղթե­րը՝ սխալ­նե­րը, ար­դիւնքը, ամ­փո­փու­մը...։

Այսպի­սով, տա­րեց կինն ու տղա­մար­դը հան­դի­պում են անվճար ապա­հովու­թեան տա­նը։ Նրանց ոչ ոք չի այ­ցե­լում՝ երա­խանե­րի կող­մից նրանք լքո­ւած են։ Տղա­մարդն առա­ջար­կում է «Ջին» թղթախաղը խա­ղալ, եւ կի­նը, որը մինչ այդ եր­բեք ոչ մի թղթա­խաղ չէր խա­ղացել, սկսում է շա­րու­նակ յաղ­թել։ Խա­ղի ատեն զրու­ցում են, եւ պարզւում է, որ եր­կուսն էլ ամուսնա­լու­ծո­ւած են։ Կի­նը զատուել էր ամուսնուց, երբ զա­ւակը եր­կու տա­րեկան էր։ Տղա­մար­դը իր հեր­թին զրկո­ւեց երա­խանե­րին տես­նե­լու հնա­րաւո­րու­թիւնից, երբ իր նախ­կին կի­նը տե­ղափո­խուեց ու­րիշ քա­ղաք։ «Ո՛չ ոք արժա­նի չէ նման բախ­տին», ասում է տղա­մար­դը։ Կինն առար­կում է, որ իր ամու­սի­նը ար­ժա­նի էր։ Այսպի­սով մենք դի­տում ենք ամուսնա­լուծման ող­բերգու­թեան եր­կու կող­մե­րը՝ ոչ ոք չի շա­հում։ Ի վեր­ջոյ կնոջ որ­դին լքեց մօ­րը՝ մե­ղադ­րե­լով, որ նա զրկեց իրեն հօ­րից։ Խա­ղը շա­րու­նակւում է եւ կի­նը շա­րու­նակ բա­ցական­չում է «Ջին». նա միշտ յաղ­թում է, նոյ­նիսկ չու­զե­լով եւ դա ար­դէն դառ­նում է մե­տաֆո­րա (փո­խաբե­րու­թիւն)։ Ստաց­ւում է, որ միայն նա է ճշմա­րիտ, իսկ ին­չո՞ւ չըն­դունեց նաեւ հօր ճշմար­տութիւ­նը։ Կի­նը, որը միայն ինքն է իրա­ւացի, միայն ինքն է յաղ­թող, կա­րող է մնալ այս աշխարհում միայ­նակ, եւ պար­տո­ւող տղա­մար­դը նե­տում է նրա երե­սին, որ նա չար է ու լկտի, բայց շա­րու­նա­կում է խա­ղալ իր «Ջին» խա­ղը այդ կնոջ հետ եւ... սի­րում է նրան, որով­հե­տեւ կեան­քի մայրա­մու­տին նրա մէջ կու­տա­կուել են սի­րոյ ան­սահման պա­շար­ներ, նաեւ ապ­րե­լու ան­սահման ու նա­խան­ձե­լի տենչ։ Այդպի­սին էր Խո­րէն Աբ­րա­համեանը 74 տա­րեկա­նում, երբ մի օր՝ Դեկ­տեմբե­րի 11-ին քնեց ու այ­լեւս չարթնա­ցաւ։

ՎԵՐՋԻՆ ԽԱՂԸ

Նրան ձեռ­քե­րի վրայ տա­րան Սպեն­դիարեանի անո­ւան օպե­րայի եւ պա­լետի թատ­րո­նից դէ­պի Կո­միտա­սի անո­ւան պան­թէոն։ Անցնե­լով Շա­հու­մեան հրա­պարա­կը, թե­քուե­ցին Գրի­գոր Լուսաւորիչ պո­ղոտայ։ Այստեղ կանգ առան մայր թատ­րո­նի առաջ, որ­տեղ շքա­մուտքի գլխա­ւերե­ւին ջա­հեր էին վա­ռել եւ... Խո­րէն Աբ­րա­համեանը Խո­րէն Աբ­րա­համեանին «Ես իմ անուշ Հայաստանի»ն ար­տա­սանեց։ Երե­ւի դժո­ւար կը լի­նի գե­րազան­ցել այդ ար­տա­սանու­թիւնը։ «Դե­րասա­նի յու­ղարկա­ւորու­թիւնը դա նրա վեր­ջին ներ­կա­յացումն է։ Նա մարդ էր իր բո­լոր թե­րու­թիւննե­րով, սա­կայն հի­մա, երբ նա չկայ, երե­ւում է, թէ ի՜նչ հսկայ էր Խո­րէն Աբ­րա­համեանը», Սոս Սարգսեանի այս խօս­քե­րը պան­թէոնում ար­ցունքի հե­ղեղ առա­ջաց­րին երկրպա­գու­նե­րի մէջ։ Խո­րէն Աբրահամեան մար­դուն մենք յանձնե­ցինք հո­ղին, բայց մնաց Խո­րէն Աբ­րա­համեան ֆե­նոմե­նը՝ ինքնի­րէն յաղ­թող, գե­րազան­ցող եւ ան­սահման։

Մի՛ իջեց­րէք վա­րագոյ­րը։ Սեւ վա­րագոյ­րը։ Դե­րասա­նը կա­րող է ապ­րել լիաթոք միայն երբ դահ­լի­ճը լեփ լե­ցուն է եւ վա­րագոյ­րը բաց։

Նյութի աղբյուրը՝ ԱԿՕՍ 14.04.2021

ԾՈՎԻՆԱՐ Լոքմագյոզյան

636 հոգի