Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Թատերագետ, արվեստագիտության դոկտոր: 1949 թվականին ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1950 թվականին ընդունվել է Մոսկվայի Լունաչարսկու անվան Թատերական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1961 թվականին «Շեքսպիրը հայ բեմում՝ նախասովետական շրջան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան, 1968 թվականին՝ «Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը» թեմայով դիսերտացիա և ստացել Արվեստագիտության դոկտորի աստիճան։ 1949-1970 թվականներին դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։1970-1975 թվականներին եղել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գեղագիտության և արվեստների պատմության, 1975-1978 թվականներին՝ Երևանի Ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի, 1978-1982 թվականներին՝ Երևանի Պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնների վարիչ։ Լուիզա Սամվելյանը հեղինակ է մի շարք ուսումնասիրությունների, հոդվածների, որոնք վերաբերում են հայ թատրոնի, մասնավորապես հայ շեքսպիրյան թատրոնի պատմության ու տեսության հարցերին, նշանավոր դերասանների ու ռեժիսորների ստեղծագործությանը:
584 հոգի