Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

 

Շատերս էինք մարտի 27-ին նախատրամադրվելիս, անկախ մեր կամքից ինքներս մեզ հարց տալիս՝ ի՞նչ սրտով պետք է տոն նշենք, երբ…

Դառն ու դժվար է էնպիսի մխիթարանք թրծելը, որ դրանով  վշտացնոր դիմակահանդեսի ողորմաթղթեր նմանակեղծող չդառնաս: Եվ քո կես տարիքին երիտասարդի անսեթևեթ ինքնազոհողության առջև արդարացված ‹‹ոչնչությամբ›› չհիվանդանաս: Ուղղակի անիմանալի, բայց և բանալի պատրանքներից եկող պարտքի զգացողությունը ստիպում է հուսալ, որ տղերքը, ոչ միայն տարածքի ու տարրական անվտանգության համար ինքնամոռաց կռվեցին, այլև մեր հոգևոր ու աշխարհիկ, նյութական և վերացական արժեքների ամեն գնով պահպանման: Զի դա է մեր փոխհակասական տեսակի նվիրական ամփոփումը գաղափարող կենսիմաստը: Ուրեմն, ուզենք, թե չուզենք, առանց համեմատական հավակնությունների, մենք էլ մեր բախտաբաժին մշակութային պայքարը պետք է մղենք՝ հանուն ինքնության ապագայի երաշխիք արժեքային համակարգի ‹‹սրբադասման››: Մեն ու միակ իսկության, որ անխնա ժամանակի ամենակուլ ախորժակը զսպելուն է կոչված:

Ահա թե ինչու պակաս կարևոր չի թվում թատերաց երկամյա խենթությունների զսպաշապիկների պատասխանատու՝ ‹‹Արտավազդ›› մրցանակաբաշխության մասնագիտական հանձնախմբի անկյունաքարային առաքելությունը: Գերճշգրտության բովում մրցանակ-լավագույն արժեհամակարգային շղթայի միկրովիրաբուժական պատասխանատվությունը: Ու չենք կարող չընդունել, որ 20-րդ «Արտավազդի» փորձագիտական խմբի գնահատողական որոշումները մեծ մասամբ տեր կանգնեցին գեղարվեստական արժեքի անդավաճան պահապան անաչառությանը՝ չթողնելով, որ արդարությունը աշխարհի վրա քիչ առ քիչ  չարացող լքված որբի նմանվի: Գոնե մեր դաշտում փորձն արեցին իրերն ու երևույթներն իրենց ինքնարժեքային անուններով կոչել, քանզի թատերարվեստին իրենցից զրկած տղերքի արածն ու ուզածը ևս արդարության հողի վրա զարգացող և օտարին չզիջող Հայ թատրոնն էր: Ավաղ, ի պետս կեղեքիչ կորստից ժառանգված անանձնական ձեռքբերման, որի ստորագրությունն ասես լինի մեզանում չմարող շնորհակալության ցանկությունը:

27. 03.2021

Թատերակետեր

900 հոգի