Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Նոր չեմ հետևում այս դերասանուհու կերպարային զգացողության դրսևորումներին: Եվ ամեն անգամ վերստին համոզվում եմ, որ գործ ունենք, այն քիչ պատահող դեպքերի հետ, երբ բնության կողմից դերասանական շնորհի առակյությունը ոչ միայն ակնհայտ է, այլև որևիցե ձևով քողարկելի չէ: Յուրաքանչյուր նոր դերակատարման ժամանակ Նարինե Ալեքսանյանն՝ անկախ պիեսի առաջադրվող հանգամանքներիից, կարողանում է գտնել անհրաժեշտ հուզերնագն ու դրանից բխող խաղային մաներան, որպեսզի համոզկեն կերպով ապահովի կերպարային վարքագծի բնականությունը:

Այդպես էր նաև Հակոբ Ղազանչյանի բեմադրած բարքերի կոմեդիային մերձեցող ‹‹Չինացին էլ կարող է հայ լինել›› ներկայացման պարագային: Դրություններին առանց կաշկանդման տրվելու բնատուր ներունակությամբ հաջողում է տեսարանի կոլորիտային լոկոմոտիվը դառնալ:

Կատարել դա նույնիսկ արտաքին դերապատկերում օտարի քաղքենական պարոդիականի և ներքինի գավառամիտ ազգայնականության զավեշտալի ողբերգականության հմուտ համադրումով: Դրանով իսկ գրական հենքում տրված իրադրության կոմիկականության ինքնաբուխ լինելուն սպասարկել, երբեմն, իհարկե, խաղային տարերքին տուրք տալով չափի զգացումը կորցնելն ու գերխաղային մեղանչումների գնալը:

Այդուհանդերձ, վստահաբար կարող ենք պնդել, որ Երաժշտական կոմեդիայի թատրոնում Սվետլանա Գրիգորյանից հետո կատակերգական սերնդափոխությունը չի տապալվել,  քանի որ ի դեմս  Նարինե Ալեքսանյանի՝ թատերախումբը կոմիկական դերերի յուրատեսակ առաջնուհի ունի:

21.03.2021

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

 

1221 հոգի