Մեզ համար այս դժնդակ օրերին համոզվում եմ, որ միայն թատրոնի,
երաժշտության, գրականության, գեղանկարչության հետ շփումը
կարող է փրկության խարիսխ դառնալ:
Շնորհակալություն Համազգային թատրոնի ողջ անձնակազմին՝
հանձինս Նարինե Գրիգորյանի,
անկեղծ և իրական արվեստի հետ առնչվելու հնարավորության,
անզուգական դերասանական խաղի,
գեղագիտական հրաշալի պահեր պարգևելու համար:
Տաղանդներ... որքան ուզեք՝ ՈՒՆԵՆՔ!
15.02.2021
ՀԱՍՄԻԿ Պապյան