Առաջին կուրսում Ռափայել Պատկանյանի «Փառասերը» ռադիոպիեսի փորձի համար գնացել ենք ռադիո, մի <<գորշ>>, հիվանդ մարդ էլ կար, դաշնամուր էր նվագում:
Ճաշակով գործեր էին, լավ էլ նվագում էր: Մեր դասախոսը եկավ, հարգանքով բարևեց նրան, ու սկսեցինք փորձը: Ալթմազով էր խաղալու: Հայերեն վատ էր խոսում, քթի տակ կարդում էր, ուղումները գրի էր առնում:
Երրորդ փորձից սկսեց կենդանանալ, խաղալ, ձայնը բացվեց, մեջքը ուղղվեց, տեսանք Կարպ Խաչվանքյանն է:
24.01.2021
ԱՆԱՀԻՏ Մարգարյան