Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ- արվեստագիտության թեկնածու, գրող: 1998-2003 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում, 2003-2006 թվականներին՝ ասպիրանտուրայում։ 2000-2005 թվականներին եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստ» ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը։ Եղել է մի շարք թատերական փառատոների վերլուծող հանձնաժողովի և ժյուրիի անդամ («Արտիստ», «Թատրոն X», «Երիտասարդ բեմադրիչների» փառատոներ, «Արտավազդ» մրցանակաբաշխություն, «Ռիդինգ Ֆեստ», «Դրամատուրգիական դիալոգ», «Աղասի Այվազյանի դրամատուրգիայի փառատոն»)։ 2006 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնում։ 2008 թվականից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է։ 2005 թվականին մասնակցել է ՌԴ Թատերական գործիչների միության կազմակերպած թատերագիտական սեմինարներին՝ «Ռուսաստանի հնագույն թատրոններ» փառատոնի շրջանակներում: 2007-2009 թվականներին Թբիլիսիում մասնակցել է Եվրոպական կինոգործիչների կազմակերպած Հարավային Կովկասում անկախ կինոարտադրության խթանմանն ու զարգացմանն ուղղված թրեյնինգների։ Ունի սցենարի վերլուծաբանի և կինոսցենարիստի որակավորում։ 2008-2009 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Արարատ» ալիքի «Մշակ» մշակութային լուրերի մեկնաբանը և լրագրող։ 2009թ. թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Միջազգային այցելու» ծրագրով եղել է ԱՄՆ-ում՝ մասնակցելով «Մշակույթի լուսաբանումը լրատվամիջոցներով» վերապատրաստման սեմինարներին։ Թատերագետների միջազգային ասոցիացիայի և Ազգային թատերական ստեղծագործական միավորման, 2012 թվականից՝ Հայաստանի Գրողների միության անդամ է: 1999 թվականից տպագրվել է հանրապետական մամուլում՝ թատերախոսականներ, հոդվածներ («Նորք», «Սկենե», «Արվեստ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Ազգ», «Հայաստան», «Հայոց աշխարհ», «Գիտությունը և կրթությունը Արցախում»), պատմվածքներ և բանաստեղծություններ՝ տեղի և արտերկրի գրական մամուլում («Նոր Դար», «Նարցիս», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Գանձասար» (Հալեպ), «Դրամատուրգիա», «Անդին»), գիտական հոդվածներ՝ «Հանդես» (ԵԹԿՊԻ-ի գիտական հոդվածների ժողովածու), «Նորք», «Այվազյանական ընթերցումներ-2008», «Այվազյանական ընթերցումներ-2010», «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հինգերորդ նստաշրջան», «Երիտասարդ հայ արվեստաբանների իններորդ նստաշրջանի նյութեր»։ 2009 թվականին լույս է տեսել նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ» վերնագրով, որտեղ ընդգրկված են պատմվածքներ և մեկ պիես՝ «Թռիչք քաղաքի վրայով»: 2014 թվականին լույս է տեսել Ասլիբեկյանի երկրորդ՝ «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն, որում ընդգրկված են պատմվածքներ և «Պրոֆեսորը» վիպակը:
1158 հոգի