Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ- Հ.Հ. արվեստի վաստակավոր գործիչ: 1942 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1944-1949 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ 1953-1963 թվականներին վարել է ժողովրդական ստեղծագործական տան հանրապետական թատերական բաժինը։ Երկար տարիներ աշխատել է Հեռուստառադիոպետկոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում: 1957 թվականից մասնակիցը լինելով թատրոնի աշխատանքներին՝ պեղել, հավաքել է եթեր գնացած ու կորած ներկայացումները, ժամանակագրել և վերականգնել երկացանկը (800-ից ավելի), ստեղծել էկրանի թատրոնի տարեգրությունը, որի հիման վրա՝ «Հեռուստաթատրոնի 40-ամյա ուղին» երկհատոր հիմնարար աշխատությունը (2004, 2007)։ 1965-1981 թվականներին աշխատել է հեռուստաստուդիայում։ Նրա վաստակն ակնառու է նաև փափազյանագիտության և շեքսպիրագիտության մեջ։ Հեղինակ է տեղական և ռուսական մամուլում հրատարակված 1600-ից ավելի հոդվածների, որոնցում արծարծում է հայ բեմարվեստի ու թատերգության պատմության և տեսության հարցերը։
738 հոգի