Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-գիտության վաստակավոր գործիչ, թատրոնի պատմաբան, արվեստագիտության դոկտոր: 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասնական բաժինը: 1958-1961 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում որպես հաղորդավար, 1961-1964 թվականներին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտ: 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Մարտիրոս Մնակյան. Կյանքը և բեմական գործունեությունը» թեմայով, 1965 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: 1973-1974 թվականներին Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավար, 1976-ից ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 1973 թվականից Հայկական խորհրդային հանրագիտարանի գիտաճյուղային խորհրդի անդամ, ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» թեմայով, 1990-1991 թվականներին ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ, 1992 թվականից Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի գիտական խորհրդի անդամ, 1995 թվականից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման խորհրդի նախագահ։ 2001 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։ 2006 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ 2011 թվականից ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության նախագահի գլխավոր խորհրդական, 2004 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Թատրոնի բաժնի վարիչն է, 2009 թվականի մայիսից՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ 2016 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ: Հեղինակ է գիտական և հանրագիտարանային հոդվածների, տասնյակ գրքերի(Մարտիրոս Մնակյան, Երևան, 1969թ., Բեմական խոսքի պոետիկան, Երևան, 1973թ., Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978թ., Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը, Երևան, 1990թ., Հայ թատրոնի պատմություն, 19-րդ դար, Երևան, 1996/2010թ. բարեփոխված,Դերասանի արվեստի բնույթը. էսթետիկական քննություն, Երևան, 2002թ., Միջնադարյան բեմ. թատրոն- եկեղեցի հարաբերությունը և հայ հեգևոր դրաման, Երևան, 2004թ., Հնագույն դրաման Հայաստանում, Երևան, 2010թ., Ստանիսլավսկու "սիստեմը" և խաղի պարադոքսը, Երևան 2012թ. և այլն…): Հրատարակվել է գիտական ժողովածուներում, հանդեսներում, մամուլում, կարդացել է զեկուցումներ հանրապետական և միջազգային գիտաժողովներում։ Հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր՝ գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նարեկյան ընթերցումներ։
1128 հոգի