Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
ՍԱՌԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ- արվեստագիտության թեկնածու, թատերագետ-կինոգետ, դրամատուրգ-սցենարիստ: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետը: 2001-2008թթ. դասախոսել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում: 2003թ.-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող է: 2008-2010թթ. սովորել է Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիա արտադրության մագիստրատուրայում:2010-2011թթ. աշխատել է որպես գրական մասի վարիչ` Սոս Սարգսյանի անվ. պետական համազգային թատրոնում: 2011թ-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ասիստենտ: Եղել է «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական փառատոնի գեղարվեստական համակարգողը, Երևանում իտալական կինոյի շաբաթների համակարգողն ու փորձագետը: 2004-2012թթ. Երիտասարդ արվեստաբանների խորհրդի և 2010 թ-ից առ այսօր Ազգային թատերական ստեղծագործական միավորման խորհրդի անդամ է: 2020թ.-ից «Թատերակետեր» թատերագիտական կայքի փորձագիտական խորհրդի անդամ:
1001 հոգի