Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
ԱՐՄԻՆԵ ՇԱՎԱՐՇՅԱՆ – թատերական քննադատ, ԳԱԹ-ի ավագ գիտաշխատող։ Ծնվ. 10.07.1978թ. Ք.Երևան: 1995-2000 թթ. սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ թատերագիտական ֆակուլտետոմ։ 2000-2001 թթ. թղթակցել է «Առավոտ» և «Իրավունք» խմբագրություններում որպես ազատ լրագրող՝ մշակույթի բաժնում։ Նույն ժամանակաշրջանում դասավանդել է գեղագիտություն առարկան «Սթայլ» մանկական գեղագիտական կենտրոնում։ 2001-2003 թթ. աշխատել է Երևանի Պետական երաժշտական կամերային թատրոնում որպես ադմինիստրատոր։ 2006-ից աշխատել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում որպես թատրոնի պատմության ուսուցիչ, ապա որպես միջին դպրոցի տեսուչ։ 2009 թ -ին ընդունվել է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան որպես թատերական բաժնի ավագ գիտաշխատող։ Թանգարանում մասնակցել է բազմաթիվ ցուցադրությունների կազմակերպմանը։ 2018 թ-ին իրականացրել է ցուցադրություն Ղրիմում՝ Թեոդոսիա, Սիմֆերոպոլ քաղաքներում, «Հայկական մշակութային օրերը Ղրիմում» միջոցառումների շրջանակներում, որտեղ ներկայացրել է Ղրիմում ապրած և ստեղծագործած հայ մշակութային գործիչներին։ 2025 թ-ին մասնակցել է Մոսկվայում «Реальное виртуальное: документальное наследие в цифровую эпоху» թեմայով գիտաժողովին՝ «Этапы переобработки архивов в музее на пути к оцифровке» զեկուցմամբ։ Եղիսաբեթ Իսաբեկյանի «Հուշեր Արշավիր Շավարշյանի մասին» գրքի կազմողն ու առաջաբանի հեղինակն է։ Հեղինակ է մի շարք հոդվածների և թատերախոսականների։
197 հոգի