Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
ԱՐՄԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ - թատերական քննադատ, մշակութային լրագրող, ռադիոհաղորդավար: Ծնվել է 07.07.1995թ. ք.Երևան: 2016-2020 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտություն բաժնում։ 2021-2022 ուս. տարում սովորել է Հետք Մեդիա Գործարանում, որպես Հետաքննող լրագրող։ 2021 թվականին «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի հետ իրականացրել է կանանց իրավունքներին նվիրված ֆոտոցուցահանդես։ 2022 թվականից Հանրային ռադիոյի երկրորդ ալիքում՝ Իմ Ռադիո-ում, վարում է «ԹատրON» հեղինակային ռադիոհաղորդումը։ 2024 թվականին պատրաստել և վարել է «ՌադիոթատրON» հաղորդումը։ Ռադիոբեմադրություններն են՝ «Ծերունին և Ծովը» (ռեժ.` Հրանուշ Չիչակյան), «Հե՜յ ով կա» (ռեժ.՝ Նառա Սարգսյան), «Ասա ՝ Ա՜» (ռեժ.՝ Մարինե Պետոյան), «Ինչ էր պատահել գազանանոցում» (ռեժ.՝ Արմինե Դանիելյան): 2022 թվականից աշխատում է Գալյա Նովենց թատերական դպրոցում: 2023-ի փետրվարից աշխատում է Հետք Մեդիա Գործարանում՝ որպես տեխնիկական բաժնի պատասխանատու։ Ուսումնասիրում է 21-րդ դարի թատրոնն ու դրա խնդիրները։ Հեղինակ է տասնյակից ավել թատերախոսականների:
229 հոգի