Էն Երևանում ու հենց էն երեկո, երբ Եվրոպայի բոլոր ղեկավարները վայելում էին զով ու հայկական հյուրընկալությունը, իսկ Թովման բակային ֆուտբոլի իր տաղանդն էր կատարելագործում նոր նվեր ստացած բութսիներով, իսկ Անահիտը աշխարհի ամենահամեղ սքրամբլ ձվաձեղն էր պատրաստում ֆուտբոլից հոգնած եղբոր համար, Մհեր Մկրտչյան Արտիստական Թատրոնում ու հարակից փողոցում ներկայացում էր: Հենց նույն երեկո կենտրոնը մեխակներ գտնելու հույսով ոտատակ տալուց հետո հասկացա, թե ինչ քիչ են ծաղկի խանութները մեր քաղաքում:

Պիոններ գտա վերջապես Տիգրան Մեծից ու սլացանք Տաթևին դրանք նվիրելու: Ֆլորիան Զելլերի հոգեբանական ու իրական-երևակայական սահմանագծի մասին պիեսը հայերեն շատ լավ էր հնչում` ոչ արհեստական, ճիշտ չափի մեջ ամեն բան ու ոչ պաթետիկ, իսկական ու ոչ էն թատերային առոգանությամբ: Մի խոսքով, ուրախ եմ, որ մենք էլ նման փորձարկումների ճանապարհով ենք գնում ու նման հաջողակ ներկայացումներ ունենում արդյունքում:
04.05.2026