Երեւի թե ամեն թատրոն իր խաղացանկում պետք է ունենա (կամ միգուցե կա այդպիսի ավանդույթ, չգիտեմ) «վարպետաց» ներկայացում։ Ինձ համար դա այն է, երբ դերի կերտումն ինքնին վարպետաց դաս է թատրոն սիրող հանդիսատեսի ու երիտասարդ դերասանների համար։ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն-ի «Ջին խաղը» իմ ասած էդ վարպետաց դասն է։ Երեւի սյուժեն, դրամատիզմը, ասելիքը, հույզերը կարեւոր էլ չեն։ Ես էսօր բեմում հետեւում էի վարպետներ Դավիթ Հակոբյանի եւ Գրետա Մեջլումյանի խաղը։ Սա նման էր փորձառու ռազմական աս օդաչուի կողմից զորահանդեսի ժամանակ մահացու թռիչքները ցուցադրելուն, քանի որ եւ հանդիսատեսին պետք է ցույց տաս` ինչպիսին են լինում իսկական էդ պտույտներն ու մանեւրները, ու նաեւ «կուրսանտների»` ուսանողների առաջ պարտք ունես։

Երեւի մի անգամ լսարանում ասել են` «էս ամենը, ինչը ձեզ հիմա բացատրում եմ, մի օր գործի մեջ ցույց կտամ»։ Ու ամեն թատրոն պետք է ունենա իր «ջին խաղը», որպեսզի բոլոր տաղանդավորները, բոլոր հիացնողները մի պահ միանան հանդիսատեսին ու հիանան Վարպետներով։ Ամեն ներկայացման մեջ միշտ փնտրում եմ որեւէ կարեւոր ուղերձ։ Դիտում եմ առավելագույն կենտրոնացված, որ զգամ ուղերձը։ «Ջին խաղի» ժամանակ որոշում ԵԿԱՎ` պարզապես դիտիր. «Տես, թե ոնց են կատարում»։ Վայելենք մեծերի ներկայությունը։ Տպավորված եմ։
17.04.2026