Չգիտեմ՝ ինչպես ձևակերպեմ այն ամենը, ինչ զգացի… բայց ուզում եմ ասել՝ դուք դերասաններ չէիք միայն։ Դուք կարծես երաժշտական գործիքներ լինեիք, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր յուրահատուկ հնչողությունը։ Երբեմն դուք նկարներ էիք՝ կենդանի, շնչող պատկերներ, երբեմն՝ պար, երբ մարմինն էր խոսում բառերի փոխարեն։ Դուք ամեն ինչ էիք… և միաժամանակ՝ մեկ ամբողջություն։ Դուք մի ամբողջ նվագախումբ էիք, որտեղ ամեն մի «գործիք» ուներ իր ձայնը, իր մինորային խորը երանգը, իր մաժորային լուսավոր շունչը։ Եվ այդ ամենը միաձուլվում էր մի ներդաշնակ հոսքի մեջ, որը հասնում էր ուղիղ հոգուն։

Սիրելի Նարինե, Արման, Վարշամ և հարգելի՛ բոլոր ստեղծագործողներ, դուք իսկապես հզոր եք։ Ձեր արվեստը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև ուժեղ՝ երբեմն մարտական, երբեմն՝ անչափ նուրբ, բայց միշտ՝ անկեղծ ու կենդանի։ Խոնարհվում եմ ձեր աշխատանքի առաջ։ Այն ինչ դուք ստեղծում եք, պարզապես ներկայացում չէ․ դա զգացում է, ապրում, ներշնչում։ Դուք արթնացնում եք ներսում ինչ-որ բան, որ դժվար է բառերով բացատրել… բայց անհնար է չզգալ։ Շնորհակալ եմ այդ գեղեցիկ, նուրբ ու խոր հուզման համար։
10.04.2026