Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Համազգային թատրոն... Այսօր տուն վերադարձա լուռ, մտքերի մեջ կորած… Ներկայացումից հետո որոշեցի նույնիսկ ոտքով իջնել, որ ճանապարհին կարողանամ վերապրել ու հասկանալ այն ամենը, ինչ տեսա բեմի վրա։ Պարոն Հակոբյան, Արման Նավասարդյան, Վարշամ Գևորգյան, Ստեփան Ղամբարյան… ուզում եմ պարզապես շնորհակալություն ասել՝ շատ հանգիստ ու անկեղծ։ Ձեր ստեղծածը ոչ միայն ներկայացում էր, այլ մի խոր զրույց մարդու ներսի հետ։ Կային տեսարաններ, որոնք կարծես պատասխանեցին երկար ժամանակ ինձ հուզող հարցերի։

Սովորեցրին մի պահ կանգ առնել, վերանայել ու վերագնահատել արժեքները, ավելի սուր տեսնել ազնվությունն ու իմաստությունը մարդկային հարաբերությունների մեջ։ Թվում է՝ ապրում ենք առողջ հասարակության մեջ, բայց իրականում շատ բան կա, որ ներսից խոցված է։ Եվ հենց այդ մասին էր ձեր խոսքը՝ նուրբ, բայց ուժեղ։ Ես այնքան հուզված էի, որ չկարողացա մոտենալ ու անձամբ ասել այս ամենը։ Ներող եղեք դրա համար։ Պարզապես ուզում եմ, որ իմանաք՝ շնորհակալ եմ։ Ձեր աշխատանքը իսկապես ինչ-որ բան փոխեց ներսումս։

09.04.2026

ԱՆՆԱ Նուրիյանյան

508 հոգի