Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Որպես նախաբան. Սոֆոկլեսի «Էդիպոս արքան» դասական հունական ողբերգություն է, որը ներկայացնում է ճակատագրի անզիջելի ուժը և մարդկային գիտակցության ու անհատական ընտրության հակադրությունը։ Էդիպոսի պատմությունը պատմում է մի մարդու մասին, ով՝ առանց իր գիտակցական ցանկության, հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որոնցից չկա փրկություն, և նա կանգնում է ճակատագրի ու իր սեփական գիտակցության հետ ճակատագրական դիմակայության առջև։ Հունական թատրոնի այս գլուխգործոցը մինչև այսօր չի կորցնում իր ազդեցությունը, այն սերտորեն խոսում է մարդկային բարդ զգացմունքների, մեղքի, ճանաչողական կորստի և սթափության մասին։

Երբ նստեցի դահլիճի մութ անկյունում, հանկարծ թվում էր՝ սրահը սեղմվեց և ժամանակը կարծես դանդաղեց։ Էդիպոսը կանգնած էր բեմի վրա, բայց ոչ միայն նա՝ ամբողջ դարաշրջանը, իր փառքով ու տխրությամբ, հանկարծ առկայացավ իմ առաջ։ Դերասանուհի Ժաննա Հովակիմյանը, ով խաղում էր բոլոր դերերը, լռությամբ ու շարժումով փոխանցում էր մարդկային ողջ բարդությունը. յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր հայացք՝ կարծես շնչում էր հին հունական քնարով, ու ես, նստած հանդիսատեսի տեղում, զգացի, թե ինչպես անցյալը ու ներկան միահյուսվում են։ Ես հետևում էի Էդիպոսի ճակատագրին, բայց տեսնում էի նաև մարդկային բոլոր զգացմունքները՝ սեր, վախ, մեղք, պարզություն ու խոցելիություն։

Նա չէր միայն խոսում, նա ապրում էր այդ ժամանակը՝ ինձ ստիպելով նույնքան խորությամբ շնչել ու զգալ։ Կարծես, ես էլ էի մի մասնիկը այս ողբերգության, իմ սիրտը հարվածում էր բեմի ռիթմով, և ամեն հարվածը հիշեցնում էր, թե որքան փխրուն ու սուր է մարդկային ճակատագիրը։ Երբ ավարտվեց ներկայացումը, լռությունը դահլիճում կարծես պահեց պահը. ես չեմ ուզում խոսել, որովհետև բառերը չեն կարող փոխանցել այն թրթիռը, որը ներսումս է՝ վառված էդ այդ պահին ապրած գեղեցկությամբ ու ծանրությամբ։ Մենակ ուզում եմ պահել այդ զգացումը՝ անպակաս, ինչպես ժամանակի մի փոքրիկ կտոր, որն այժմ իմ ներսում է, և որը արդեն երբեք չի հեռանա։

10.04.2026

ՄԱՐԻԱ Դավթյան

321 հոգի