Մենք բազմիցս խոսել ենք էն մասին, թե ինչ սքանչելի փոքրիկ աստվածուհի է Նարինկան, ու ես կարծում եմ, որ էդ թեման շատ չի լինում։ Երեկ Sa Tī-ի հետ գնացել էինք Սիմոն Աբգարյանի «Պենելոպե»-ն նայելու, էն որ առաջին տեսարանում հայտնվում է, էդ 60-ականների ֆրանսիական կինոյից սիլուետով, միֆոլոգիական պրոֆիլով ու թոլքիենյան էլֆի դեմքով, սուրբ ուրբաթ:

Ես Համազգայինի ամբողջ կազմն եմ սիրում, բայց էսօր մի հատ էլ առանձին ընդմիջում անենք և գնահատենք, թե ինչ ՀՈ-ՅԱ-ԿԱՊ դերասան է Նարեկ Բաղդասարյանը։ Որտեղ իրա անունը տեսնեք, գնացեք նայելու։ Ես իրան մի երկու տարի առաջ էի ֆիքսել, բայց էս դեպքը հատուկ է, որովհետև պիեսի տեքստը շատ սպեցիֆիկ է, տենց Սարտրի ու Հոմերոսի խառնուրդ, հետևում Լամարտինի ստվերը, կողքից Իբսենի թևերը, պլյուս Աբգարյանի խորը քրաշը Տրոյական թեմաների վրա, պլյուս մի շարք հարցեր կան թարգմանչին։ Էդ տեքստը հնարավոր չի բնական խաղալ, բնական կարդալ։ Նարեկը սամհաու կարողանում էր։ Ես չգիտեմ ոնց, ընկերներ, Թատերականում մեզ տենց բաներ չեն սովորացրել։ Էպիկ, էպիկ անտագոնիստ էր ստացել։

Բեմանկարչությունը` մատիկները լպստելու։ Շատ լավն էր։ Ու երաժիշտները, որ առանձին օվացիաներ ստացան, որովհետև բոժեչկի մայի, դաշնակահար-վոկալիստի ձայնը, օֆ աման... Կարճ ասած։ Էս տիպի ներկայացումը պատրաստված հանդիսատես է պահանջում։ Չգիտեմ` էլի խաղալու են, թե չէ, բայց եթե հա, մի հատ Հոմերոս թերթեք ու գնացեք։
30.03.2026