Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ապրումների ծով' Իլոնա Սագիյանից, վայելքի անհրաժեշտ։ «Էլվինա Մակարյան… Չկայացած համերգ» մոնոներկայացումը զգայուն և խորաթափանց կատարողական փորձառություն է, որը հանդիսատեսին տեղափոխում է լեգենդար երգչուհու ներաշխարհ։ Իլոնան ոչ միայն բացարձակ ճշգրտությամբ մարմնավորում է կերպարը, այլև նուրբ դերակատարությամբ վերակենդանացնում է Էլվինայի մարդկային դրաման՝ հուշերի, երգարվեստի ու լռության միջոցով։

Բեմադրական լուծումները թույլ են տալիս բացահայտել արվեստագետի խոցելիությունն ու ուժը միաժամանակ, իսկ Ռուզան Մինասյանի սցենարը զգացմունքային հավասարակշռությամբ հաղորդում է կերպարի արժանապատվությունն ու խորհրդավորությունը։ Արդյունքում ստացվել է մտերմիկ, հուզիչ և խորապես մարդկային դրամա, որն իր բացառիկ ելևէջների ներկապնակով մխրճվում է գիտակցության մեջ։

15.03.2026

ՆԱՐԵԿ Թովմասյան

415 հոգի