Օրվա հարցը. «Պենելոպեն դիտե՞լ ես»: Վաղվա հարցը. «Պենելոպեն դիտե՞լ ես»: Մյուս օրվա հարցը, շաբաթվա հարցը, ամսվա հարցը, տարվա հարցը. «Պենելոպեն դիտե՞լ ես»: Իսկ մնացած բոլորը հարցերի պատասխաններից մի քիչ, մի քիչ գտնելու եք Սիմոն Աբգարյանի բեմադրության մեջ։ ..... Մեկ առաջին տպավորության անդառնալիության համար եմ ափսոսում, մեկ էլ երջանիկ եմ, որ դեռ հնարավորություն կա բազմաթիվ անգամ դիտելու։ Քիչ խոսելու, շատ պապանձվելու բեմադրություն է, շատ հիանալու, զուսպ արտահայտվելու արտիստական խաղով։ Նույնիսկ երաժշտախումբը ներկայացման գործող անձ է, օրգանիկ միահյուսված բեմում ներկայացվող դրամային։

Նարինե, օ~, Նարինե.... Վարշամ Գևորգյան, Տաթև Հովակիմյան, Նարեկ Բաղդասարյան, Միլենա Ղազարյան, Անդրանիկ Միքայելյան, Ալլա Սահակյան, բրավո: Իմ շատ սիրելի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն / Sos Theatre Armenia, որ հոնի ծառի նման սպասում էիր տարվա առաջին արեւոտ օրերին` քո կտուրի տակ տեղափոխվելուն, որ ծաղկես, փթթես ու ցույց տաս քո ողջ շքեղությունը։ Մոտ բարեկամի մի սենյակում քաղցր կյանքից հետո տեղափոխվել ես քո սեփական տուն ու` ինչ ուզում հագնում ես, ինչ ուզում` երգում, ում ուզում` հյուր կանչում, տաղանդդ ցույց տալիս։ Բոլորին, բոլորին, բոլորին առաջարկում եմ` դիտե՛լ «Պենելոպե, օ~, Պոնելոպե»։ Ի դեպ, Սիմոն Աբգարյանին էլ կտեսնեք:
27.02.2026