Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ - Թատերագետ, արվեստագիտության թեկնածու: 1976-1981 թթ. Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին։ 1981-1984 թթ. Մոսկվայի Ա. Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի ասպիրանտուրա: 1985 թ.-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: Նույն թվականից դասավանդում է ԵԹԿՊԻ-ում: 1986 թ․ Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ժամանակակից հայ ռեժիսուրայի զարգացման հիմնական միտումները» թեմայով և ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1992 թվականին ստացել է դոցենտի, 2005 թվականին` պրոֆեսորի գիտական կոչում: 1993-2003 թթ. համատեղությամբ դասավանդել է Երևանի պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: 1993 թվականից ԵԹԿՊԻ-ում ղեկավարել է թատերագիտական կուրսեր՝ դասավանդելով «Թատերական քննադատության սեմինար» առարկան։ 2003 թ. հեղինակել է «Ռուս թատրոնի պատմություն. ակունքներից մինչև 18-րդ դարավերջ» դասագիրքը: 2003թ. ընտրվել է Թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկան: 2003 թ․ պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։ 2010թ. հեղինակել է «Ռուս թատրոնի պատմություն. 19-րդ դարավերջ և 20-րդ դարասկիզբ» դասագիրքը: 2012-2014 թվականներին աշխատել է Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնում: 2014թ.- ից աշխատում է ԵԹԿՊԻ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնում: 2014 թ․ արժանացել է Մովսես Խորենացի մեդալի։ 2017-2020 թթ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի Ավանդական խաղարկային արվեստների ֆորումի վարչության անդամ (մինչև 2020 թ.): 2022 թվականից առ այսօր Թատրոնի լիդերների միջազգային կազմակերպության վարչության անդամ, Ռումինիա։ 90-ից ավել մասնագիտական, գիտամեթոդական հոդվածների հեղինակ է: Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, միջազգային գիտաժողովներում, սեմինարներում, համաժողովներում՝ ՀՀ-ում և արտերկրներում։ Տարբեր տարիներին եղել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագիտական հանձնախմբի անդամ:
1368 հոգի