Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Իրականացավ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման առաջնախաղը, որի պիեսի, բեմանկարչության և բեմադրության հեղինակն է ֆրանսիական թատրոնի մեր հայրենակից վարպետ Սիմոն Աբգարյանը, ով չի բեմադրում Ոդիսականը, այլ Պազոլինիի Մեդեայի նման առասպելը ներկայացնում է ոչ թե որպես պատմության վերարտադրություն, այլ որպես արքետիպային նարատիվ (եթե կուզեք` ճակատագիր), սեղմում է էպոսը ընտանեկան դրամայի կամերային տարածք,

որտեղից էպիկականությունը փոխադարձ տարածվում է ոճավորմամբ, արագափոխ բեմափոխություններով, պիեսի լեզվի դիտավորությամբ գերպաթետիկ հագեցվածությամբ, ինչը ստանում է էպիկական ծիսական, միևնույն ժամանակ հեգնական հնչեղություն, իսկ որտեղ հեգնանք, այնտեղ վերաիմաստավորում, այս դեպքում` հերոսի արքետիպի և առաքելության պատեհության։

25.02.2026

ԿԱՐԵՆ Ավետիսյան

554 հոգի