Նույնիսկ սրբի համար է դժվար մարդկանց մեջ սուրբ մնալը... Իսկ մարդը... Աստծու հրաշքը`մարդը, հավատու՞մ է հրաշքին... Ո՞րն է մարդու ամենամեծ հավատը ,եթե աչքի տեսածին ու ականջով լսածին չի հավատում։ Ո՞րն է մարդու ամենամեծ վախը, եթե չի վախենում հարազատ հոգի կորցնելուց։ Ո՞րն է մարդու ամենամեծ առաքինությունը, եթե մոռանում է շնորհակալ լինելը ։ Որտե՞ղ են հանդիպում ու խզվում բարոյականի ու անբարոյականի գծերը ,եթե մարդը կեղծ վկայության է պատրաստ։ Ե՞րբ և ինչու՞ է զղջում մարդը,եթե ունակ է անմեղին մեղավոր դարձնել։ Ե՞րբ է խաղաղ ինքն իր հետ, եթե ունակ է...

Արդյո՞ք մարդու հոգին էլ է նույնքան գեղեցիկ, կոկիկ, փայլփլուն ու շքեղ, որքան հագուկապը,արդյո՞ք միտքը նույնքան լուսավոր է ու աչք շլացնելու չափ պսպղուն , որքան կոշիկները։ Հարցեր,որոնց շուրջ պետք է մտածել Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացումը նայելուց հետո։ Արտակարգ ներկայացում, տաղանդաշատ դերասաններ,անթերի ու զարմացնող խաղ, բեմական գեղեցկագույն ձևավորում, մաթեմատիկական ճշգրտությամբ շարժվող խամաճիկ֊դերասաններ, նրանց շարժումները ապահովող ոչ պակաս տաղանդավոր դերասաններ, և վերջապես` հրաշք բեմադրություն։ Շնորհակալություն։
26.01.2026