Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
Արտաշես Մնացականի Բաբայան - ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ: Ծնվել է 1923թ. հոկտեմբերի 25-ին Նոր Բայազետի Սարուխան գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1951 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1953-1966 թվականներին աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությունում որպես խաղացանկային բաժնի պետ, գլխավոր խմբագիր, վարչության պետի տեղակալ։ 1966-1974 թվականներին եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը։ 1974 թվականին եղել է Հայկական թատերական ընկերության նախագահի առաջին տեղակալ։ Հեղինակ է երեք տասնյակ թատերգությունների: Անդրկովկասի հայկական պետական թատրոններն ու թատերական ինքնագործ խմբերը բեմադրել են նրա «Հայրը» (1951), «Հարազատներ» (1957), «Մոր սիրտը չի խաբի», «Նրա որդին», «Նրանք նորից հանդիպեցին», «Տոսկանա, Տոսկանա...», «Քեռիների քեփը կիսատ մնաց» (Ղափան, 1979), «Հեռու և մոտիկ գիշեր» (Արտաշատ, 1979), «Խոզուկի և արջուկի արկածները» (տիկնիկային թատրոն, 1979), «Լեգենդ սիրո և պատերազմի մասին» (Ստեփանակերտ, 1984) պիեսները։ «Սիրտը կանչում է» թատերգությունը բեմադրվել է Բուխարեստի Յամբոլա քաղաքի ազգային թատրոնում եւ արժանացել «Տարվա լավագույն ներկայացում» մրցանակի։ «Հարազատները» դրաման բեմադրել են նաև Բուլղարիայի հայկական թատերախմբերը։ Բեմականացրել է Րաֆֆու «Ոսկե աքաղաղը», որը բեմադրվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), Ղափանում (այժմ՝ Կապան) և Կամոյում (այժմ՝ Գավառ)։ Թարգմանել է մի շարք պիեսներ։ Թարգմանել է՝ Վլադիմիր Դիխովիչնի, Մորիս Սլոբոդսկոյ, Հանգուցյալի հարությունը (պիես) Միխայիլ Օվչիննիկով, Նվիրական երգ (պիես մեկ գործողությամբ, երկու պատկերով):
86 հոգի