Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Դեկտեմբերի 16-ին Կ.Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնում առաջնախաղ էր։ Բեմադրվել է ներկայացում Կուպրինի «Փոսը» «Яма» վեպի հիման վրա։ Բավականին հետաքրքիր և աշխատատար ներկայացում է, որտեղ բեմադրիչը խուսափել է նատուրալիզմից՝ ընտրելով գեղագիտական սառնություն։ Լույսը վերևից է, մութը ամենուր։ Սա «փոս» է ոչ միայն ֆիզիկական, այլև էթիկական իմաստով՝ մի տարածք, որտեղ բարոյական կատեգորիաները վաղուց չեն գործում, իսկ մարդը գոյատևում է սովորության ուժով։ Կանացի կերպարները բեմում չեն իդեալականացվում և չեն էլ դեմոնացվում։ Նրանց մարմինները դառնում են պատմողներ։ Էրոտիկան այստեղ զրկված է գայթակղությունից և վերածվում է վկայության՝ ապրած կյանքի, սպառված զգացմունքի, կորսված ինքնության։ Սա կարևոր հեռացում է Կուպրինի նկատմամբ հաճախ կիրառվող պարզունակ ընթերցումներից։

Տղամարդկանց կերպարները բավականին հում են ստացվել, դեռ աշխատելու տեղ կա, միայն երկու տղամարդու կերպար կա, որոնք ստացված են՝ Գորիզոնտի Միշա Հակոբյանի կատարմամբ և Ֆոմա Ֆոմիչի կերպարներն են, վերջինիս մարմնավորել է Արման Մեջլումյանը հրաշալի դերասանական խաղով՝ կերպարի հստակ ընկալումով։ Աղջիկների կերպարներն ավելի լավն են գրեթե բոլորը Ելենա Եսայանի խաղի շնորհիվ գեր կնոջ կերպարը ոչ պակաս նուրբ և զգացմունքային էր, քան գեղեցիկ կազմվածքով աղջիկներինը։ Անզուգական Ելենա Վարդանյանի կերպարում երևում էր չափազանցված գրոտեսկ՝ զգացվում է, որ բեմադրիչի առաջադրանքն է, որը կատարվել է անթերի։ Լյուբոչկան Հայարփի Զուռնաչյանի կատարմամբ այնքան իսկական ու այնքան անկեղծ էր, որ հանդիսատեսի աչքերում արցունքներ էին նկատվում։ Աննա Մանուչարյանի ֆանտաստիկ խաղի շնորհիվ ականատես եղանք մի կոնտրաստային փոխակերպման՝ անմեղ, բյուրեղյա մաքրությամբ աղջնակից ստաժավոր մարմնավաճառի։

Առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ Հռիփսիմե Նահապետյանի խաղին, բառեր չեմ գտնում հիացմունքս արտահայտելու, կասեմ այսպես՝ երբ ժամանակին ես կարդում էի վեպը նույնիսկ չէի պատկերացնում, որ կարելի է այսպես խաղալ։ Ներկայացման մեջ կային իհարկե դրվագներ, որ ինձ դուր չեկան, և կան բաներ, որ ըստ իս պետք է լինեին, որովհետև կարևոր էին, թե վեպի իմաստը ամբողջությամբ բացելու, և թե հասարակաց տան մթնոլորտը ցրելու համար։ Օրինակ՝ Թամարայի այս խոսքերը «Мы – падшие, но мы не лжём и не притворяемся, а вы все падаете и при этом лжёте. Подумайте теперь сами – в чью пользу эта разница?» պարտադիր պետք է լիներ, սակայն չկար։ Եվ կարծում եմ կարևոր է, որ ներկայացման մեջ լինի Սենյա-Վոկզալի սյուժետային գիծը։

Ուզում եմ նշել, որ ռեժիսորը ցուցադրել է գեղանկարչին վայել մոտեցում։ Յուրաքնչյուր միզանսցեն կարծես կտավ լինի, կոմպոզիցիոն հրաշալի լուծումներով, աղջիկների իրար հետ հավաքված լինելը, ոչ միայն գեղանկարչական կոմպոզիցիա է, այլ նաև այլաբանական մեսիջ, որը գույց է տալիս կոլեկտիվ ճակատագիր է, ոչ թե անհատական։ Իսկ անձամբ ինձ համար ամենատպավորիչն այն էր, թե ինչպես է կարողացել բեմադրիչը բեմում ստանալ լավ կտավին բնորոշ հեռանկար (перспектива!): Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորիւմ եմ Գոռ ՄարգարյանինՍուրեն ՇահվերդյանինՄարիաննա ՄխիթարյանինՎլադ Մուրայանին, Գարիկ Մանուկյանին:

ԳԵՈՐԳԻ Ավետիսյան

572 հոգի