Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
Գրիգոր Ներսեսի Բոյաջիև - Թատերագետ, արվեստագիտության դոկտոր: Ծնվել է 1909 թվականի մարտի 3 (14)-ին Ռուսաստանի Ռոստովի մարզում, հայկական ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո տպագրվել է տեղական թերթերում, իսկ 19 տարեկանում սկսել է դասավանդել մանկավարժական ինստիտուտի աշխատավորների բաժնում։ 1930 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի գրականության բաժինը։ Ուսանողական տարիներից տարվել է թատրոնով, մասնակցել Աշխատավոր երիտասարդության թատրոնի աշխատանքներին, բեմադրել ներկայացումներ։ Սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ասպիրանտուրայում, որտեղ հետագայում դասավանդել է արևմտաեվրոպական թատրոնի պատմության դասընթաց։ Մեծ հայրենական պատերազմի տարիներին՝ 1941-1945 թվականներին, եղել է Կարմիր բանակի կենտրոնական թատրոնի գրական բաժնի վարիչ։ 1945 թվականից ղեկավարել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի արտասահմանյան թատրոնի բաժինը, 1946-1960 թվականներին և 1967 թվականից մինչև մահը (14.05.1974թ.) եղել է Արվեստի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1958 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Մոլիերի դրամատուրգիայի վերաբերյալ։ Եղել է Տագանկայի թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ։ Հրատարակել է «Գրիգոր Բոյաջիևը պատմում է թատրոնի մասին» (1968) հոդվածների ժողովածուն և այլ գրքեր։
117 հոգի