Այսօր մի իսկական մշակութային հրաշք տեսա՝ մոնոներկայացում։ Դերասան Արմեն Քուշկյանը Սասունցի Դավիթ էր խաղում։ Ճիշտն ասած, թեթև թերահավատությունն ինձ ուղեկցում էր մինչ ներկայացման սկիզբը։ Բայց առաջին իսկ րոպեներից հայտնվեցինք մեր էպոսի իրադարձությունների խառնարանում։

Դերասանի անիրական խաղը, կերպարանափոխվելու պրոֆեսիոնալ ունակությունը, ձայնային երանգները, դյուցազնական շենքուշնորհքը բազմապատկվում էին ռեժիսորական մինիմալիստական հնարքներով, երբ երկու վարագույր, մի քանի պարան ու լարան, քուրձ ու հանդերձ լիովին փոխում էին միջավայրը, օգնում հերոսին՝ ներկայացնելու նոր կերպարների, ընդգծելու ասելիքը, պատերազմի մթնոլորտ, տպավորություն ու տրամադրություն ստեղծելու։

Հիանալի բեմադրություն, դերասանական բազմաշնորհ գրավիչ, արտահայտիչ ու ամենակարևորը՝ համոզիչ, խաղ և երաժշտություն՝ լրացնող, ուղեկցող, տրամադրող։ Անկախության օրով նման նվեր դժվար էր նույնիսկ երազել։ Շնորհակալություն, իմ Սասուցի Դավթին ինձ նվիրելու համար։
21.09.2029